Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

08 հուն 2019 16:14

ԱՄՆ-ն 2 ամիս ժամանակ է տվել Թուրքիային ռուսական С-400 համալիրներից հրաժարվելու համար

Միացյալ Նահանգները վերջնագրի տեսքով պահանջել է ՆԱՏՕ-ի գծով դաշնակից Թուրքիայից ամենաուշը հուլիսի 31-ին հրաժարվել ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրներից, գրում է dw.com-ը:
Եթե Անկարան չկատարի այդ պահանջը, ապա ԱՄՆ-ն երկրից կարտաքսի ԱՄՆ-ում ուսում ստացող թուրք օդաչուներին և կհեռացնի թուրքական ընկերություններին F-35 կործանիչների արտադրության գործում մասնակցությունից: Այդ մասին Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում ասել է Պենտագոնի ղեկավարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ Էլեն Լորդը:

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներ մտահոգություն ունեն, որ Ռուսաստանը Թուրքիա մատակարարվող С-400-ների միջոցով կարող է դաշինքի ինքնաթիռների մասին տեղեկություններ ստանալ:
Դրանից մեկ օր առաջ էլ նմանատիպ զգուշացում էր Թուրքիային հղել Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը: Իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարին ուղղված նամակում Շանահանն ասել էր, որ Թուրքիան «դեռ ժամանակ ունի С-400-ների հարցում մտափոխվելու համար»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս ասել է, որ Թուրքիան չի հրաժարվի ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու մտքից:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր