Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

12 հուն 2019 12:13

Վերջին օրերի արցախյան այցելությունս ակտիվ քննարկման թեմա է դարձել ադրբեջանական մամուլում. Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն կիսվել է Արցախում արված լուսանկարներով՝ նշելով, որ վերջին օրերի այցելությունն ակտիվ քննարկման թեմա է դարձել ադրբեջանական մամուլում:
«Վերջին օրերի արցախյան այցելությունս ակտիվ քննարկման թեմա է դարձել ադրբեջանական մամուլում: Հատկապես «անհանգստացել» են նրանից, որ նկարվել եմ «իրենց» հողի վրա: 

Արցախում գտնվող 9-րդ դարի հայկական Դադիվանքն ինքնին ավելի խոսուն է, քան որեւէ այլ բան: Բազմաթիվ ապացույցներից մեկն է հայերի դարավոր պատմության, տարածքների ու ակունքների»,- Instagram-ում գրել է երգչուհին։

Հիշեցնենք՝ Սիրուշոն Արցախում հանդես է եկել ելույթով ու լուսանկարներ հրապարակել։ Կադրերց մեկում սիրված երգչուհին կրում էր դեղին, երկարափեշ, ոճային զգեստ։ Հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով կատարել էր հետեւյալ գրառումը․ «Արցախն ինձ համար միշտ շատ ռոմանտիկ վայր է եղել․․․ այս գեղեցիկ բնական անձրեւանոց-ջրվեժը միայն ապացուցում է դա»։





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր