Որքա՞ն է ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցի զինծառայողների թիվը. պարզաբանում´է ՊՆն          Թուրքիայում 8 օջախ չի հաջողվում մարել , հրդեհները աննախադեպ չափերի են հասել՝ դուրս գալով վերահսկելիության սահմաններից       Տեսանյութ.Փաշինյանը սյունյաց բարեւը ստացավ ու սկսեց վենդետաներ իրականացնել նրանց նկատմամբ    

14 հուն 2019 10:00

Փաշինյանը՝ հեղափոխական տեխնոլոգիայի պատանդ.եթե երբևէ նվազի նրա լեգիտիմությունը, ստիպված կլինի հեռանալ իշխանությունից.«Ժամանակ»

«Ոչ մի ոլորտում ես չեմ պատրաստվում հարմարվել այն իրողություններին, որոնք եկել են: Էսպես էկել է, էսպես էլ կգա: Էսպես եկել, բայց էսպես չի գնա: Չի գնալու էսպես: Եթե էսպես գնալու ա, ուրեմն մենք ենք գնալու: Էս ամեն ինչը շատ լուրջ ա»,- «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հետհեղափոխական իրավիճակի, կառավարման համակարգի գործունեության և ընդհանրապես Հայաստանում առկա իրողությունների մասին: Նիկոլ Փաշինյանը խոսել է, իհարկե, շատ կարևոր հարցերի մասին, որոնց առանձին անդրադառնալու առիթներ դեռ կունենանք:

Տվյալ պարագայում, սակայն, շոշափվում է թերևս ամենաառանցքային հանգամանքը՝ կամ գնում են այսպես ասած՝ հին կարգերը և բարքերը, կամ գնալու է նոր իշխանությունը: Այստեղ հնարավոր է հայտարարությունը դիտարկել այսպես ասած՝ հանրահաճ քարոզչության կամ պոպուլիզմի տրամաբանության ներքո, սակայն խորքային առումով Նիկոլ Փաշինյանը շոշափում է Հայաստանում հեղափոխության, հետհեղափոխական իրավիճակի քաղաքական տրամաբանության խորքային, օրգանական շերտերն ու բնույթը: Մի բան, որը գործնականում ամփոփվում է «բան չի փոխվել» տարածված հակաքարոզչության մեջ, երբեմն ոտքի տակ հող շոշափելով նաև հանրային որոշակի շրջանակներում:

Բան չի կարող չփոխվել, և ուրեմն կամ իրավիճակն է փոխվում, կամ փոխվելու է իշխանությունը: Եվ այստեղ է առանցքային հարցը: Նոր իշխանությունը չի կարող դառնալ ինչպես հինը, և այստեղ է Հայաստանում տեղի ունեցածի կամ ունեցողի հեղափոխական էությունը, հեղափոխական հատկանիշներից մեկը, որը տարբերում է հեղափոխությունը զուտ իշխանափոխությունից: Զուտ իշխանափոխություն էր 1998-ին, զուտ իշխանափոխություն էր 2008-ին, զուտ իշխանափոխություն էր լինելու 2018-ին, եթե Սերժ Սարգսյանի փոխարեն վարչապետ լիներ ինչ-որ այլ պաշտոնյա կամ ուժ: Սակայն 2018-ի ապրիլին տեղի ունեցածը հեղափոխություն էր, որովհետև հանրային կյանք է բերել տեխնոլոգիա՝ հանրության առաջնային դերակատարումը, որը այլևս թույլ չի տալու ունենալ այնպիսի իշխանություն, ինչպիսին նախկինում էր՝ այդ բառի համակարգային, հանրային և քաղաքական հարաբերությունների մշակույթի իմաստով: 

Թվում է, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ներկայումս իր իսկ բերած, իրեն իսկ իշխանության բերած հեղափոխական տեխնոլոգիայի պատանդն է, կամ հայտնվել է այդ տեխնոլոգիայի թակարդում, այժմ էլ նույն տրամաբանությամբ ակցիաներ են լինում Փաշինյանի դեմ և դրանք բազմամարդ չեն՝ լոկ այն պատճառով, որ բարձր է նրա լեգիտիմությունը, իսկ եթե երբևէ նվազի, ապա նույն տրամաբանությամբ նա ստիպված կլինի հեռանալ իշխանությունից»,-գրում է թերթը: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր