ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

21 հուն 2019 12:34

Տեսանյութ. Ռուսաստանը մեր թշնամին է. Վրաստանի նախագահն ընդհատել է արտասահմանյան այցն ու վերադառնում է Թբիլիսի

Վրաստանում գիշերը ոստիկանության և ցուցարարների միջև բախումների ֆոնի վրա երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է իր երկրի ներսում հակասություններով:
«Ռուսաստանը մեր թշնամին է և օկուպանտ: Մոսկվայի կողմից ղեկավարվող 5-րդ շարասյունը, ամենայն հավանականությամբ, այսօր ավելի վտանգավոր է, քան՝ բաց ագրեսիան: Ես ցանկանում եմ կրկնել, որ երկրում տրոհումը ու ներքին հակասությունները որևէ մեկին ձեռնտու չեն, բացի Ռուսաստանից: Այսօր դա նրա ամենափորձառու զենքն է»,-Լայֆի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի նախագահը:
Զուրաբիշվիլիի խոսքերով, նրանք, ովքեր աջակցում են ներքին հակասություններին, աջակցում են ռուսական քաղաքականությանը:
Հիշեցնենք, որ այս գիշեր Վրաստանում խորհրդարանի մոտ բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև, ինչի արդյունքում երկու կողմերում ել տուժածներ կան:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդհատել է աշխատանքային այցը Բելառուս և վերադառնում է Թբիլիսի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Բելառուսում իր աղբյուրին:

Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն կոչ է արել իր աջակիցներին այսօր՝ ժամը 19:00-ին, մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում վերսկսել բողոքի ցույցերը, գրում է РИА Новости-ն:

«Կոչ եմ անում բոլորին կրկին հավաքվել այսօր՝ ժամը 19:00-ին: Մենք կառավարությունից ադեկվատ գործողություններ կպահանջենք: Իշխանությունները պետք է սկսեն խոսել, բավակա՛ն է հանդուրժենք այս ամենը»,- լրագրողներին հայտնել է Վաշաձեն:

Նա նշել է, որ ցուցարարները չէին գրոհի խորհրդարանի շենքը, եթե ընդդիմության՝ խորհրդարանի խոսնակի և ներքին գործերի նախարարի հրաժարականի պահանջը հաշվի առնվեր:

Ներկա պահին խորհրդարանի շենքին հարող տարածքն ու Ռուսթավելի պողոտան հսկվում են իրավապահ մարմինների կողմից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր