Տեսանյութ.Մենք կողմ ենք սահմանների սահմանազատմանը, բաց լեգիտիմ սահմանների, որը հանդիսանում է առաջին հանրապետության սահմանները          Տեսանյութ. Երբ խոսում ենք անվտանգության մասին, ապա ամեն ինչ սկսվում է կրթությունից, դպրոցից       Իլհամ և Մեհրիբան Ալիևները մեկնել են ԼՂ    

21 հուն 2019 16:10

Ռուսաստանն օկուպանտ է և մեր թշնամին.ներքին դիմակայությունը ձեռնտու է Ռուսաստանին

Վրացական ընդդիմությունը պահանջել է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի և ՆԳ նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը՝ նրանց մեղադրելով միջադեպի համար: Մինչ այդ, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիի ակցիաների ֆոնին հայտարարել, որ Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանում ներքին դիմակայություն ապահովելու հարցում,- գրում է ՌԻԱ Նովոստին:   «Ռուսաստանն օկուպանտ է և մեր թշնամին: Նրա կողմից ղեկավարվող հինգերորդ շարասյունը, հնարավոր է, այսօր ավելի վտանգավոր կարող է լինել, քան բացահայտ ագրեսիան: Կցանկանայի ևս մեկ անգամ ասել, որ երկրի ու հանրության ճեղքումն ու ներքին դիմակայությունը ոչ ոքի ձեռնտու չէ՝ Ռուսաստանից բացի, և այսօր դա նրա ամենափորձված զենքն է»,- Facebook-ում գրել է Զուրաբիշվիլին:
Ի դեպ՝ Բելառուսում գտնվող Վրաստանի նախագահն ընդհատել է այցը և պատրաստվում է հայրենիք վերադառնալ: Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Թբիլիսիում տեղի ունեցածին: «Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որի նիստի անցկացումը Թբիլիսիում ծրագրված էր երկար ժամանակ առաջ, ընդդիմության ռադիկալ մասն օգտագործեց այն բանի համար, որպեսզի անկարգություններ առաջացնի փողոցում»,- հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը: Նրա խոսքով՝ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս «վրացի քաղաքական գործիչների ռադիկալ մասի էմոցիոնալ վերաբերմունքը, որն ամեն ինչ անում է, որպեսզի խանգարի Մոսկվայի և Թբիլիսիի միջև հարաբերությունների կարգավորմանը»:   

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր