Հայաստանում կարո՞ղ է ընտրություններին մասնակցել «Ուժեղ քաբաբ Ստյոպի մոտ» անունով կուսակցությունների դաշինք, թե ոչ          Ինչպես 14 միլիոն իրանցիները, ես էլ պատրաստ եմ իմ կյանքը տալ հանուն հայրենիքի       Այս գործընթացը ինքնին հակաիրավական է, դուք ընտրական օրենսդրություն եք փոխում ընտրություններից 2 ամիս առաջ    

21 հուն 2019 13:22

Տեսանյութեր. Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է պետական հեղաշրջման փորձի մասին

Թբիլիսիում զանգվածային անկարգությունների և բախումների հետևանքով վիրավորվել է 14 ցուցարար և 38 ոստիկան, հաղորդում է Վրաստանի առողջապահության նախարարությունը։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկրում տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ։ Ըստ հայտարարության՝ իրավապահներն օգտագործել են օրենքով նախատեսված հատուկ միջոցներ։
Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ոստիկանության հատուկ ուժերը կիրառել են ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ։
Իրավիճակը Վրաստանի մայրաքաղաքում սրվել է, երբ խորհրդարանում մեկնարկել էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որին մասնակցում էր նաև Ռուսաստանի պատվիրակությունը:
Երբ այն նախագահող ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել է Վրաստանի խորհրդարանի ղեկավարի աթոռը, նիստին ներկա այլ պատգամավորներ բողոքի ակցիա են իրականացրել, ինչը այնուհետև շարունակվել է խորհրդարանի շենքից դուրս։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր