Մայիսի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ես չեմ հասկանում՝ բիզնեսմեններն ինչից են վախեցած, էլ դուք ինչ ունեք կորցնելու, մենք հիմա հայրենասեր մարդկանց կարիք ունենք       Ռուսաստանի նախագահը բաց կապով երբեք ոչ մեկի հետ չի խոսում    

26 հուն 2019 17:30

Տեսանյութ՝Երևանում 25-ամյա աղջկա դաժան սպանության վերաբերյալ.դիակը թաքցրել էր տան խորդանոցում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի 25-ամյա բնակչուհու սպանության դեպքի առթիվ: Կասկածյալը ձերբակալվել է:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետին զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ 17 փողոցի հարակից տներից մեկում Չարենցավան քաղաքի բնակիչը՝ ծնված 1990թ., սպանել է Երևան քաղաքի 25-ամյա բնակչուհուն և դիակը թաքցրել նշված տան խորդանոցում:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և նշված տան զննությամբ հայտնաբերել 25-ամյա կնոջ դին՝ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած և բութ առարկայի ներգործության հետքերի վնասվածքներով:
Դեպքի առթիվ 2019-ի հունիսի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ 25-ամյա աղջկան սպանելու կասկածանքով:
Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր