Ռուսաստանի նախագահը բաց կապով երբեք ոչ մեկի հետ չի խոսում
Քասախում լրագրողների հետ ունեցած զրույցում ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ Ալեն Սիմոնյանի կողմից ակտիվորեն տարածվող այն լուրերին, թե գոյություն ունի ձայնագրություն, որտեղ ինքն իբր ՌԴ նախագահին խնդրում է աջակցել Հայաստանից հեռանալու հարցում։ Քաղաքական գործչի խոսքով՝ Սիմոնյանի մակարդակն ու դաստիարակությունը բոլորին հայտնի են։ Քոչարյանը հիշեցրել է, որ իր երկրից դուրս գալու իրավունքը վաղուց սահմանափակված չէ, և ինքը տարեկան մի քանի անգամ մեկնում է արտերկիր. հետևաբար՝ ո՞րն է Պուտինի աջակցության իմաստը։«Մարդկանց բզիկները կամ հոգեկան խանգարումները սովորաբար վարակիչ չեն համարվում, բայց տվյալ պարագայում, երևի վիրուսային է․․․իրար հետ շփվում են, փոխանցում են։
Պուտինի հետ նման խոսակցություն երբևէ չի եղել, իսկ ձայնագրությունը կարող էր ստեղծվել արհեստական բանականության (ԱԲ) միջոցով; Ռուսաստանի նախագահը բաց կապով երբեք ոչ մեկի հետ չի խոսում»։
