Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

29 հուն 2019 12:06

Փաշինյանի թիմի անբավարար կոմպետենտությունը և քաղաքական կողմնակալությունը նոր քաղաքական անկայունության վտանգ են ստեղծում Հայաստանում

«Հայ-ռուսական հարաբերությունները ես կգնահատեի՝ որպես նորմալ, կանոնավոր բնույթ ունեցող, հետևաբար՝ գործընկերային։ Սակայն շփոթեցնում են մի շարք հանգամանքներ»,-այս մասին «168 Ժամի»թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին։
Նա նշել է. «Նիկոլ Փաշինյանի թիմի անբավարար կոմպետենտությունը և քաղաքական կողմնակալությունը, որն արտահայտվեց մասնավորապես ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարին ետ կանչելու հարցով, ինչը նախադեպ ստեղծեց և վնաս հասցրեց Ռուսաստանի ու Հայաստանի համար կարևոր այդ ռազմաքաղաքական միության հեղինակությանն ու կոնկրետ գործունեության ծրագրերին, կատաղի արշավները «Գազպրոմի» հայկական մասնաճյուղի, Ռուսական երկաթուղիներ ԲԲԸ-ի և այլոց դեմ, ինչը նյարդայնացնում է Հայաստանի տնտեսությունում ռուս ներդրողներին, համառորեն հաշիվների մաքրումը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Հայաստանում նոր քաղաքական անկայունության վտանգ են ստեղծում, Կովկասում մեր միակ լիարժեք քաղաքական գործընկեր երկրում»։
Զատուլինի խոսքով՝ վերը նշված հանգամանքների պատճառով ամբողջական փոխըմբռնման և վստահության մասին հնարավոր չէ խոսել։ «Իսկ դա արտահայտվում է, իհարկե, տարբեր կերպ՝ հայ-ռուսական հարաբերությունների ողջ ճարտարապետության սեյսմակայունության վրա»,-ընդգծել է Զատուլինը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր