Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

02 հուլ 2019 18:00

Արարատում սեռական բռնության է ենթարկվել 23-ամյա երիտասարդ

Արարատի մարզի 39-ամյա բնակիչը մեղադրվում է նույն մարզի բնակիչ, 23-ամյա երիտասարդի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու, գումար շորթելու, սեռական բռնության ենթարկելու մեջ։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ այս տարվա փետրվարին։
Նախնական քննության տվյալներով՝ մեղադրյալը տուժողի հետ ծանոթացել է «Համադասարանցիներ» սոցիալական ցանցի միջոցով, և շփվելու ընթացքում տեղեկացել երիտասարդի ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին, հանդիպման առաջարկ արել: Երիտասարդը համաձայնվել է եւ պայմանավորվածության համաձայն փետրվարի 10-ի երեկոյան' ժամը 19:00-ի սահմաններում, նրանք հանդիպել են Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի օղակաձև խաչմերուկի հատվածում: Երիտասարդը գնացել է օղակաձև խաչմերուկի հարևանությամբ գտնվող ռեստորանային համալիրի մոտ, քիչ անց իր վարած ավտոմեքենայով մոտեցել է նաեւ տղամարդը, ում մոտ եղել է գազային ատրճանակ: Վերջինս պահանջել է, որ 23-ամյա երիտասարդը նստի իր ավտոմեքենան ու ատրճանակի գործադրման սպառնալիքով պարտադրել ենթարկվել իր պահանջներին։
Ըստ մեղադրանքի՝ տղամարդը ներկայացել է որպես ոստիկանության աշխատակից և ցույց տվել անգամ իր ծառայողանան վկայականը, ապա պահանջել երիտասարդից նրա մոտ առկա գումարը՝ հափշտակելով 28 հազար դրամ։ Այնուհետեւ վերցրել է տղայի բջջային հեռախոսը և դրանից դուրս գրել նրա հարազատների հեռախոսահամարները՝ սպառնալով նրա ոչ ավանդական սեռական կոմնորոշման վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակել ու պահանջել եւս 50.000 ՀՀ դրամ գումար: Երիտասարդը համաձայնել է գումարը փոխանցել 2 օր անց' նույն տեղում՝ դրանից հետո իրեն հանգիստ թողնելու և իր մասին արատավորող լուրեր չտարածելու պայմանով:
2019 թվականի փետրվարի 13-ին, նրանք կրկին հանդիպել են եւ երիտասարդը փոխանցել է պահանջված 50 հազար դրամը, ինչից հետո նա անմիջապես բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել ոստիկանության բաժին: Կատարված անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել և առգրավվել է քիմիական նյութով մշակված և «Շորթում» գրառմամբ, նրա կողմից շորթմամբ հափշտակված 50.000 դրամ գումարը:
Նախաքննությամբ պարզվել է, որ հանդիպման առաջին օրը՝ տղամարդը նաեւ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել երիտասարդի նկատմամբ՝ խաթարված ձևով հագուրդ տալով սեռական կրքերին:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով ու կալանավորվել։ Ներկայումս գործը գտնվում է դատարանի վարույթում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր