ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի չճանաչման փաստը հիմնավոր չէ․ Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ նիստում          Անգլոսաքսերը ցանկանում են նոր հակամարտություններ հրահրել ՀԱՊԿ տարածքում. Պատրուշեւ       Տեսանյութ.Զանգեցի Տեղ գյուղ, ասացին՝ ընդհակառակը, դիրքերն էն ձև են փորում, որ մի 100 մետր առաջ են գալիս    

05 հուլ 2019 17:37

Ի՞նչ կա կաթի մեջ, որը մենք խմում ենք

Ի՞նչ է պարունակվում կաթի մեջ, որը մենք խմում ենք: Այս հարցին պատասխանելու համար Ալբերտայի համալսարանի գիտնականները ստեղծել են յուրահատուկ «կաթի հանրագիտարան»՝ տվյալների բազա կաթի մեջ պարունակվող բոլոր օգտակար նյութերի մասին տեղեկություններով:
Mirage News-ը հայտնում է, որ կաթի մեջ կա 2 հազարից ավելի օգտակար նյութ, այդ թվում՝ օրգանական թթուներ, ամինաթթուներ, վիտամինների եւ մետաղների իոններ: Գիտնականները հետազոտության ընթացքում հայտնաբերել են, որ կաթի մեջ կան նաեւ նախկինում անհայտ 168 միացություններ:
Մասնագետների խոսքով՝ եթե կաթից յուղը հեռացվի, դուք կզրկվեք A, D, E, K վիտամիններից եւ նույնիսկ C վիտամինից: Սա պետք է հաշվի առնել սնվելու հանձնարարականներ կազմելիս:
Իսկ ընդհանրապես, կաթը քիմիապես այնքան բարդ մթերք է, որ ուղղակի անհնար է դրա ճշգրիտ բաղադրությունը որոշել: Բացառված չէ, որ այն կարող է պարունակել այնքան յուրահատուկ, հազվագյուտ կամ առավելագույնս փոքր պարունակությամբ նյութեր, որ դրանք ուսումնասիրելը կամ չափելը պարզապես անիրական է:
Ավելին՝ տարբեր կովերի կաթը կարող է բաղադրությամբ տարբերվել. բաղադրությունը կախված է մի ամբողջ շարք գործոններից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր