Ռուսաստանի հետ մասնակի հրադադար սկսելու համար Ուկրաինան պատրաստ է երկխոսության          Ադրբեջանը Վարշավայում կազմակերպել է ՀՀ մշակութային ժառանգության և սուվերեն տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդես       Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Փամբակ գետը    

08 հուլ 2019 15:00

Տեսանյութ.Ահաբեկչության վտանգ իհարկե կա. Մի օր նախագահական կմտնեն, մի օր էլ ԱԱԾ

Այսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն Ազատ Արշակյանը, խոսելով նախագահական ինչ-որ մարդկանց մտնելու, լուսանկարվելու միջադեպի մասին, հայտարարեց՝ եթե որևէ մեկը որևէ տեղ հրավիրված չէ, ներխուժում որևէ տեղ անթույլատրելի է՝ լինի դա բնակարան, թե պաշտոնավայր:
Արշակյանի խոսքերով, եթե հրավեր չկա, կամ քրեական գործ է, կամ հասարակական պարսավանքի արժանի. «Ես առաջարկում եմ ուժեղացնել պետական հիմննարկների պահպանությունը: Ոչ ոք չպետք է կարողանա ներթափանցել այդ հիմնարկները: Նույնիսկ եթե ահաբեկչությանա վտանգ չկա... բայց ինչո՞ւ չկա, իհարկե կա: Ահաբեկչությունը միշտ էլ եղել ու կլինի: Դրա անունը կարող ենք դնել հակաահաբեկչություն, խախտողներին պատժել: Քանի որ ԱԺ պատգամավորներ են, կամ ով են, այս դեպքում նրանք ներթափանցողներն են, մեղմ ասած՝ խուլիգաններ: Հետևություններ պետք է անեն նրանց գործընկերները, ովքեր իրավասու են նրանց պատժելու: Չի կարելի կուտակել անհարգալից վերաբերմունք պետության նկատմամբ: Մի օր նախագահական կմտնեն, մի օր դատախազություն, մի օր կառավարություն, մի օր ԱԱԾ»:

Հավելենք, որ խոսքը վերաբերում է Իմ քայլի պատգամավոր Հայկ Սարգսյանին և մի խումբ քաղաքացիների:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր