Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի քրվարույթով 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 31-ի համար       ԱԺ նախագահն ու ՔՊ խմբակցության ղեկավարը առաջին տասնյակում չկան. ՔՊ 50յակը․ «Ժողովուրդ»    

12 հուլ 2019 14:23

6-րդ գլխավոր վարչության ծառայողները խուզարկություններ են կատարել Նորատուսցի Ալիկի և Օշականցի Գևորիկի տներում. հայտնաբերվել են զենքեր

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության ծառայողները խուզարկություն են կատարել հանցագործ աշխարհում հայտնի Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ՝ 38-ամյա Ալիկ Բանդուրյանին պատկանող Երևան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող տանը, որի ընթացքում հայտնաբերվել է օդաճնշիչ հրացան, «Վալտեր» տիպի 12 մմ տրամաչափի որսորդական հրացան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Բանդուրյանը ոստիկաններին հայտնել է, որ նշված զենքերը պատկանում են իր հորը՝ Լյովա Բանդուրյանին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները խուզարկություն են կատարել նաև հանցագործ աշխարհում օրենքով գող համարվող Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ՝ 49-ամյա Գևորգ Մելիքյանի (ով ավելի շատ հայտնի է Օշականցի Գևորիկ մականվամբ) տանը։ Ոստիկաններն այնտեղ հայտնաբերել են որսորդական հրացան։ Գ. Մելիքյանը ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերված հրացանը պատկանում է իր կնոջը՝ Լ. Զ.-ին։ Նշված զենքերն առգրավվել են և նշանակվել է փորձաքննություն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խուզարկությունները կատարվել են դատարանի տված որոշմամբ։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր