Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար          Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին       Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»    

16 հուլ 2019 14:55

Տեսանյութ.Մահացած դոնորի արգանդի փոխպատվաստման օգնությամբ 30-ամյա կինը երեխա է ունեցել

Հունիսին ԱՄՆ-ում, Քլիվլենդի կլինիկայում ծնվել է առաջին երեխան կնոջից, որին փոխպատվաստել են մեռած դոնորի արգանդ։
Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, 30-ամյա կինը ԱՄՆ-ում իրականացվող հետազոտություններից մեկի մասնակիցն էր, որում ներգրավված է թույլ սեռի 20-30 տարեկան 10 ներկայացուցիչ։ Նրանք բոլորն էլ ծնվել են առանց արգանդի։ Արգանդի փոխպատվաստումը կատարվել է 2017-ի վերջին, իսկ մեկ տարի հետո կինը հղիացել է ԱՄԲ-ի օգնությամբ։
Շնորհիվ կենդանի դոնորից (սովորաբար՝ ընտանիքի բարեկամ կամ հարազատ) ագանդի փոխպատվաստման օգնությամբ աշխարհում մայրության բերկրանքն զգացել է մոտ 12 կին։
Անցած տարվա դեկտեմբերին բրազիլացի բժիշկները տեղեկացրել են աշխարհում առաջին երեխայի ծնվելու մասին, որը լույս աշխարհ է եկել մահացած դոնորի արգանդի փոխպատվաստման օգնությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր