Բախվել են «Tesla»-ն, «BMW»-ն, «Mercedes»-ը, «Hongqi»-ն, «Kia»-ն և շտապօգնության ավտոմեքենան, կան տուժածներ, այդ թվում՝ երեխաներ          2002թ․-ի այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են ամենասաստիկ սառնամանիքները․ Սուրենյան       Դեկտեմբերի 27-ի հորոսկոպ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

17 հուլ 2019 23:14

Իջևանում լարված իրավիճակ է, ճանապարհները փակ են (տեսանյութ)

Այսօր երեկոյան բախում է տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձել են պատ կազմել և ազատել ճանապարհը: Այս մասին հայտնում է hetq.am-ը:
Ցուցարարներն ընդդիմացել են և բախում է առաջացել, ինչպես նաև քարերի տեղատարափ, ոստիկանությունը հետ է նահանջել: Կան վիրավորներ: Ճանապարհը դեռ փակ է մնում, վիրավոր ոստիկաններին տեղափոխել են: Ցուցարարները Տավուշի մարզպետի հորդորներին չեն հավատացել և չեն բացել ճանապարհը:
Իջևանում փայտի գործով զբաղվողները փակել են միջպետական` Մ4 ճանապարհը, ինչի հետևանքով հարյուրից ավելի մեքենաներ խցանման մեջ են հայտնվել: Նրանք պահանջում են հանդիպում այն անձի հետ, որը հրաման է տվել թույլ չտալ անտառից փայտ տանել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր