Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

18 հուլ 2019 13:14

Անորեքսիան այնքան էլ հոգեկան խանգարում չէ. խորհրդավոր հիվանդության ծագման մասին

Նյարդային անորեքսիան բացառապես հոգեկան խանգարում չէ. դրա զարգացման մեջ դեր է խաղում նաեւ նյութափոխանակությունը: Այս մասին նշվում է նոր հետազոտությունում, որը հրապարակվել է Nature Genetics ամսագրում:
Նյարդային անորեքսիան սննդային վարքի խանգարում է, որի ժամանակ մարդուն բոնորոշ է նիհարելու կամ չգիրանալու հիվանդագին ցանկությունը. մարդը սկսում է  կանխամտածված թերսնվել, ինչը հնագեցնում է ծանր հետեւանքների, իսկ որոշ դեպքերում՝ մահվան:
Անորեքսիան սովորաբար բուժում են հոգեբանական մեթոդների եւ ծրագրերի համադրության օգնությամբ (կոգտնիտիվ-վարքագծային հոգեթերապիա), որոնք իրականցվում են ընտանքիում, սակայն բուժումը միշտ չէ, որ արդյունավետ  է:

Նոր հետազոտության հեղինակները անորեքսիայով 17 հազար պացիենտների եւ վերահսկվող խմբից 55 հազար մարդու ԴՆԹ-ն համեմատել են եւ հայտնաբերել են 8 գեներ, որոնք անորեքսիան կապել են տագնապայնության, դեպրեսիայի եւ օբսեսիվ կոմպուլսիվային խանգարման հետ:  Գիտնականները նաեւ ուշադրություն են դարձրել գեներին, որոնք մասնակցում են ճարպերի այրմանը, կապված են ֆիզիկական ակտիվության  եւ 2-րդ տիպի շաքարային դիաբետի ռեզիստենտության հետ:
Այսպիսով, հետզոտությունը ցույց է տալիս, որ անորեքսիան չի կարելի է զուտ հոգեբուժական պաթոլոգիաներին դասել:
Չնայած նշված գեները, որոնք կապված են նյութափոխանակության հետ եւ առողջ են թվում, կարող են կապված լինել գեների հետ, որոնք որոշում են անորեքսիայի հոգեբուժական նախադրյալները: Գիտնականները նշում են, որ անորեքսիայի դեպքերի մոտ կեսը կարելի է կապել գենետիկայի հետ, իսկ մնացածը՝ արտաքին գործոնների հետ:
Գիտնականները ընդգծում են, որ նշված 8 գեները կարող են բացատրել միայն անորեքսիայի հիվանդացության փոքր տոկոսը:
Ամենայն հավանականությամբ, անորեքսիայի ինչպես եւ մյուս խանգարումների համար, կան հարյուրավոր գենետիկ տարբերակներ, որոնք բարձրացնում են  դրանց զարգացման ռիսկը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր