Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է       Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, ՔՊ–ն Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու    

23 հուլ 2019 15:13

Տեսանյութ. Սիրուշոյի կատարումն Ադրբեջանում դժգոհության առիթ է դարձել. նա գողացել է «Շալախոն» իրենց երգչուհիներից մեկից

Ադրբեջանում վրդովված են հայ անվանի երգչուհի Սիրուշոյի կատարումից։ Օրերս՝ Յուրմալայում անցկացված փառատոններից մեկի ժամանակ Սիրուշոն իր ելույթի ընթացքում կատարել է «Շալախոն» և կատարման փոքր հատվածի տեսանյութը բեռնել իր էջ։


Դրա հետ կապված՝ ադրբեջանական լրատվամիջոցներում դժգոհության ալիք է բարձրացել։ Նրանք պնդում են, թե իբր Սիրուշոն գողացել է այդ «երգը» իրենց երգչուհիներից մեկից։ Սակայն բանն այն է, որ «Շալախոն», որն ադրբեջանցիներն իրենցն են համարել, առաջինը կատարել է հայ երգչուհիներից Զարուհի Բաբայանը։
Ստորև ներկայացնում ենք Զարուհի Բաբայանի կատարումը, որ համացանցում է առնվազն 2011 թվականից, և ադրբեջանական երգչուհիներից մեկի կատարումը, որ ցանցում է հայտնվել 2012 թվականին։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր