Հերթական միջադեպը՝ Մոսկվայից Երևան թռչող օդանավի հետ

Նշվում է, որ այսօր առավոտյան N4 162 չվերթի ժամանակ Կրասնոդարից Մոսկվա ժամանած ինքնաթիռը, որն այնուհետև պետք է Երևան մեկներ, շարժասանդուղքը մոտեցնելու ժամանակ վնասվել է: Ավիաընկերությունը դադարեցրել է օդանավի թռիչքը՝ տեխնիկական վիճակը գնահատելու համար:
Հաջորդ թռիչքի համար նոր օդանավ է հատկացվել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ նույն ավիաընկերության՝ Մոսկվա – Երևան չվերթի ժամանակ ինքնաթիռի սրահում ծուխ էր հայտնվել: Ուղևորները տարհանվել էին և պահեստային ինքնաթիռով ուղարկվել Երևան: