Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

27 հուլ 2019 15:01

Առաջիկա տարիներին Եվրոպայում օդի ջերմաստիճանը միայն կաճի.Անոմալ շոգը շարունակում է ռեկորդներ սահմանել

Եվրոպայում անոմալ շոգը շարունակում է ռեկորդներ սահմանել, հաղորդում է Euronews-ը: 

Ֆրանսիայում և Գերմանիայում, ինչպես նաև Եվրոպական այլ երկրներում երեք օր շարունակ առավելագույն ջերմաստիճան է գրանցվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գերմանիայի օդերևութաբանական ծառայությունից հայտնել են, որ Լինգեն քաղաքի մոտակայքում սնդիկի սյունը 42,6 աստիճանի է հասել, ինչը երկրում դիտարկումների ամբողջ պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է: Գերմանիայում նախորդ ռեկորդը՝ 50,5 աստիճան, օրեր առաջ գրանցվել էր Գայլենկիրխեն քաղաքում, իսկ դրանից առաջ ամենաշոգ եղանակը գրանցվել էր 2015թ.-ի հուլիսին:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նույնպես ջերմաստիճանային նոր ռեկորդ է գրանցվել. հուլիսի 25-ին օդի ջերմաստիճանն այնտեղ 42,6 աստիճան է եղել, որը նաև վերջին 16 տարիներին երկրում գրանցված ամենաշոգ օրն է դարձել: Սրանից առաջ Փարիզում ամենաշոգ օրը 1947թ.-ի հուլիսի 28-ն է եղել:

Անոմալ շոգեր գրանցվել են Եվրոպայի այլ երկրներում նույնպես: Նիդեռլանդների շատ շրջաններում ջերմաստիճանային նոր ռեկորդներ են սահմանվել, ջերմաստիճանն այստեղ գերազանցել է 40 աստիճանը: Բելգիացիները, իսպանացիները, իտալացիներն ու պորտուգալացիները նույնպես տառապում են շոգից: Օդերևութաբանները կանխատեսում են, որ առաջիկա տարիներին Եվրոպայում օդի ջերմաստիճանը միայն կաճի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր