Տեսանյութ. Տանկեր, որոնց թրթուրների տակ ինչ-որ ընդդիմադիր երեւույթներ են ճզմվել, քաղաքում ընդհանրապես չեն եղել

Նրա խոսքով, գործում առկա անորոշ ձեւակերպումները երբեք չեն հստակեցվել ոչ քննիչների, ոչ դատախազների կողմից. «Մենք հարցնում ենք՝ կոնկրետ ասեք, թե Ռոբերտ Քոչարյանի որ գործողությունների համալիրի միջոցով է տապալվել սահմանադրական կարգը եւ որ հոդվածներն են դա սահմանում: Որ հոդվածով է սահմանված որ մեղքը: Եթե ինձ մեղադրում են մարդասպանության մեջ, ինձ պետք է ասեն, որ դու գացիր, այս բութ գործիքը վերցրեցիր, խփեցիր ինչ-որ մեկի գլխին, նա մահացավ: Այս դեպքում ոչ մի պարզաբանում չկա, ուղղակի ասում են՝ տապալել է սահմանադրական կարգը»,-ասաց Սողոմոնյանը:
Նա հավելեց, որ շատ է նշվում զինված ուժերի ապօրինի օգտագործման մասին. «Նախ ԶՈՒ օգտագործումը բացարձակապես օրինական է, եւ դա մեկ անգամ չէ, որ ապացուցվել է եւ հրապարակային դատավարության, եւ տարբեր բանավեճերի ընթացքում: Եթե նույնիսկ համարենք, որ զինված ուժերն օգտագործել է ոչ օրինական կերպով, ապա որեւէ օրենք, Սահմանադրության որեւէ նորմ չի մատնանշում, որ դա նշանակում է սահմանադրական կարգի տապալում»,-ասաց Սողոմոնյանը:
Նա հայտարարեց, որ զինված ուժերը չեն բախվել ցուցարարների հետ. «Տանկեր, որոնց թրթուրների տակ ինչ-որ ընդդիմադիր երեւույթներ են ճզմվել, քաղաքում ընդհանրապես չեն եղել: Սա Նիկոլ Փաշինյանի հերթական սուտն է:
Գործադիր եւ օրենսդիր իշխանության կողմից գործադրվել են բացահայտ ճնշումներ նախագահ Քոչարյանին կալանքից ազատած դատավորներ Ազարյանի եւ Գրիգորյանի նկատմամբ: վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում: Սա ընդհանրապես խայտառակություն է, որ երբեւէ չի եղել Հայաստանում:
Եվ վերջապես, մեր պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն չի տրվել պաշտպանական կողմից ելույթ ունենալ:
Այս մեկ տարում բազմաթիվ նոր երեւույթներ են եղել, օրինակ զանգովի արդարադատություն, դատավոր Հրաչ, որ մեր օրերի հերոսն է եւ ունի բազմաթիվ գործընկերներ, ցավոք սրտի:
Ունենք Սիլվա Համբարձումյանի գործը, որ սկզբում ասաց փողը տվել եմ, հետո ասաց՝ չեմ տվել, հետո ասաց՝ ուրիշին եմ տվել: Ունենք Վահան Շիրխանյանի բաց նամակը, որ տեսան «մարտի 1»-ը չի ստացվում, փորձեցին հոկտեմբերի 27-ը կապել ինչ-որ ձեւով, որը եւս չստացվեց»,-հայտարարեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը: