Հայաստանին փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին հնարավորինս մեծ ցավ պատճառելու համար          Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Tesla»-ն, «Subaru»-ն և «Honda»-ն, կան վիրավnրներ       Մայիսի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

03 օգոս 2019 16:17

Մոսկվայում ազատ ընտրությունների պահանջով հերթական չարտոնված բողոքի ակցիան է անցկացվում. տասնյակ մարդիկ են բերման ենթարկվել (ուղիղ միացում

Մոսկվայում՝ Պուշկինի անվան հրապարակում, այսօր իշխանությունների հետ չհամաձայնեցված բողոքի ակցիա է անցկացվում, որի մասնակիցներին ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել, գրում է meduza.io-ն: 

Արդեն բերման է ենթարկվել առնվազն 33 մարդ: 
ՌԴ մայրաքաղաքում հուլիսի 14-ից Մոսկվայի քաղաքային դումայի ազատ ընտրությունների պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում: Մասնակիցները, մասնավորապես, պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների անկախ թեկնածուների գրանցում:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին անցկացված հերթական բողոքի ակցիայի ժամանակ ավելի քան 200 մարդ էր բերման ենթարկվել, ոստիկանությունը մահակներ էր կիրառել ցուցարարների նկատմամբ: Մի քանի ակտիվիստ կալանվել է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր