«Սաշիկի 50-50»-ի միֆի տակ մնացած Նիկոլը իրական 50-50 է մտել Ալիեւի հետ՝ բոլորիս հաշվին, Հայաստանի հաշվին          Փետրվարի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՔՊ-ն ծեծի համար դատվողներին պատգամավոր է դարձնում․ «Հրապարակ»    

07 օգոս 2019 12:53

Ադրբեջանական «Քարաբախ» ակումբի ներկայացուցիչները հայտարարել են, որ սադրանքի են ենթարկվել հայերի կողմից

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում ադրբեջանական «Քարաբախ» ակումբը հյուրընկալվում էր Կիպրոսի ԱՊՕԵԼ-ին: Հանդիպումն ավարտվեց ադրբեջանական ակումբի հաղթանակով՝ 2։1 հաշվով, բայց խաղից հետո ադրբեջանական ակումբի ներկայացուցիչները հայտարարել են, որ սադրանքի են ենթարկվել հայերի կողմից, ովքեր մարզադաշտ են եկել Հայաստանի դրոշներով:
«Քարաբախ»-ի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովի խոսքով ակումբն արդեն դիմել է ՈւԵՖԱ-ին․ «Մենք տեղյակ ենք այդ դրոշի մասին: Արդեն այդ հարցով դիմել ենք ՈւԵՖԱ-ին: Եթե դա լիներ այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի դրոշը, այն կհեռացվեր մարզադաշտից: Բայց քանի որ Հայաստանն անկախ պետություն է, մենք ոչինչ անելու իրավունք չունենք»,- նշել է Իբրահիմովը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր