Թող զենք տան,մենք մեր հողը կպահենք.Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի          Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի       Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է դելիմիտացված համարել․ Ալիև    

08 օգոս 2019 14:20

Էրդողանն՝ իր կարևոր հայտարարություններով.Թուրքիան շարունակելու է աջակցել Ուկրաինային

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում Էրդողանը հանդես է եկել կարևոր հայտարարություններով:
Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» լրատվամիջոցը:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Ուկրաինային ինքնիշխանության և, Ղրիմը ներառյալ, տարածքային ամբողջականության հարցում:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան «չի կարող մի շարք շրջաններում, այդ թվում՝ Ղրիմում, լքել իր հայրենակիցներին»:

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:
«Թուրքիան երբեք չի ընդունի Ղրիմի ապօրինի բռնակցումը: Ղրիմի թաթարները շատ կարևոր են Թուրքիայի և Ուկրաինայի միջև պատմական և մարդկային կապերի պահպանման գործում»,- նշել է նա:
Էրդողանը նաև հույս է հայտնել, որ ուկրաինական Դոնբասում բախումները հնարավորինս շուտ կավարտվեն:
Իսկ Զելենսկին հայտարարել է, որ Թուրքիան Ուկրաինայի ռազմավարական կարևոր գործընկերներից մեկն է, ապա երախտագիտություն է հայտնել Էրդողանին՝ ամեն ինչ իրենց անուններով կոչելու համար՝ նկատի ունենալով Ղրիմի բռնակցումը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր