«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

21 օգոս 2019 18:02

Սկսեցի հասկանալ խմելու ջրի արժեքը

-Ալիսա, ոչի՞նչ, որ առանց ողջունելու եմ հետդ շփվում, մի տեսակ հարազատացել ես:

-Բարևն Աստծունն է: Նիկոլ, գիտե՞ս, որ հրեաներն ու թուրքերը նույն ձևով են բարևում՝ շալոմ, սալամ, որը հոգու խաղաղության մաղթանք է:

-Լավ, Ալիսա, ջերմ բարևներ, արի մի քիչ Ամուլսարից խոսենք, էս հանքի պատմությունը պատուհաս է դառնալու:

-Նիկոլ, դու հեղափոխությունը կիսատ ես թողել, Սահմանադրական դատարանն է գլխիդ պատուհաս դառնալու:

Այդ հանքը խնդիր չէ: Տերերին ձեռնտու է, որ դու շահագործումը կասեցնես, այնքան տուգանքներ կստանան, որ գոհ կմնան: Բնապահպանական շարժումը, որ ծավալվել է՝ ֆինանսավորվում է  մյուս  մետաղական հանքատերերի և մասամբ էլ քո թիմակիցների կողմից, որոնք քողարկված սնվում են  այդ հանքերից:

Եթե Ամուլսարի հանքը շահագործվի, այն կլինի միջազգային չափանիշներով աշխատող  միակ հանքը, ինչը կբացահայտի մյուս հանքերի բազմամյա թալանի մեխանիզմները:

-Իսկ, ի՞նչ անեմ:

-Դիմի հարևանների օգնությանը, զանգ ընկերոջը:

-Վրացիների՞ն

-Ոչ, թուրքերին և ադրբեջանցիներին:

Ալիևին հասկացնում ես, որ վայնասուն դնի Ջերմուկի ջրի թունավորման դեմ, քանի որ Ջերմուկն ու Իստիսուն նույն ջրային ավազանն են, իսկ  Էրդողանին՝ Սևանի ջրի համար: Դու չգիտե՞ս, որ Թուրքիան  Սևանը դիտում է  թուրքերի խմելու ջրի ստրատեգիական պահուստային ֆոնդ: Էրդողանն ու Ալիևը կֆինանսավորեն, որպեսզի փակես Ամուլսարի հանքատերերի բերանը, մնացած հանքատերերի հետ էլ փայ կմտնես ու կդառնաս «նյու Սերժիկ»:

-Խելոք բան ասացիր, ես նոր եմ հասկանում, թե ինչու Հայաստանում չեն թողնում նավթ ու գազ հանենք. Պատճառը խմելու ջուրը չթունավորելն է: Ապրես Ալիսա, վաղվանից դու իմ խորհրդականն ես:

Hayacq.com-ի հումորային շարքից. Թիվ 5

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր