Դավաճանելը՝ դավաճանություն է ծնում
-Բարև ալիսա, այսօր էլ ես եմ քեզ մի քանի հարցեր տալու:
-Նիկոլ,
ես հենց դրա համար եմ ստեղծված:
-Դե
ասա ԽՍՀՄ գաղտնի տվյալները քեզ որտեղի՞ց են հայտնի:
-Ամերիկացիներից,
Գորբաչովը ԽՍՀՄ բոլոր արխիվները փոխանցել է ամերիկացիներին, այլապես այդ հզոր երկիրը
ինչպե՞ս էին քանդելու:
-Լավ,
ուրիշ հարց՝ Քոչարյանի կալանքը երկարացնելը քեզ դուր եկա՞վ:
-Եթե
ՍԴ-ի նիստի հետաձգումը նկատի ունես, ապա ոչ: Դա թուլության դրսևորում էր: Նախ, որ Պուտինին նեղացնել չի կարելի, և հետո ինչ
է նշամակում՝ Սերժի օրոք Վստրեչի ապերը կամ Վաչոն ում ուզեին բանտից կհանեին, հիմա
աշխարհի տերերից մեկը չի կարողանում իր ընկերոջ խափանման միջոցը փոխի:
-Ալիսա,
իսկ ի՞նչ անեմ, ռուսները բան չեն առաջարկում:
-Նրանք
չեն էլ առաջարկի, դու պետք է գլխի ընկնես և անես բաներ, որ նրանք հայերին քաղցր աչքով
նայեն: Մի մոռացիր Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում: Քոչարյանի
համբերությունն էլ հատել է, հենց որ նրա ոտքը բանտից դուրս եկավ, իսկ դրանում չկասկածես,
մի խոսքով դա էլ չի բացառվում:
Դու
ճիշտ կանես հիմա էլ Սերժին կալանավորես, համ Քոչարյանը գոհ կմնա, համ՝ Պուտինը, չէ
որ Սերժը երկուսին էլ դավաճանել է, համ էլ Սերժի փեսան՝ Միշիկը:
-Իսկ
Միշիկն ինչո՞ւ:
-Ոնց
թե ինչո՞ւ, նա ի՞նչ էր արել, որ Սերժը նրան Վատիկան աքսորեց:
Դա դեռ ոչինչ, ամենակարևորը ղարաբաղցիները կհասկանան,
որ եթե իրար դավաճանեն, միասնական չլինեն, Սերժի ու Ռոբի օրը կնկնեն:
-Ալիսա
կուզե՞ս տեղս մի երեք օր երկիրը ղեկավարես:
-Էլի
սկսվեց, էլի ընկար հեքիաթների գիրկը, դերվիշի հեքիաթը հիշեցի՞ր: Չէ չեմ ուզում, այդ
աթոռին որ մոտ գամ՝ Աննան ակումլյատորս կջարդի, ինձ էլ կհոսանքազրկի, քեզ էլ:
Hayacq.com-ի
հումորային շարքից. Թիվ 8