44-օրյա պատերազմի ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ-ում կներկայացվի սեպտեմբերին, կլինի գաղտնի բաժնում          Միլիարդավոր դոլարներ ենք ծախսել Ուկրաինային աջակցելու համար, այժմ պետք է կենտրոնանանք այլ խնդիրների վրա       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 18-ի համար    

03 սեպ 2019 13:20

Տեսանյութ.Սպանության մեջ մեղադրվող 35-ամյա տղամարդը հայտնաբերվել է Վանաձորում. մանրամասներ՝ 28-ամյա աղջկա սպանությունից

Սեպտեմբերի 2-ին ոստիկանությունում տեղեկություն ստացվեց, որ Երևանի Բրյուսովի փողոցի 23-րդ շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա՝ բռնության հետքերով ու վնասվածքներով։ Դեպքի վայր մեկնեցին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների, ինչպես և իրավապահ այլ մարմինների ծառայողներ։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Դիակի զննությամբ պարանոցին ու մարմնի տարբեր մասերին բռնության հետքեր հայտնաբերվեցին։ Պարզվեց, որ սպանվածը 28 տարեկան էր և այդ բնակարանում վարձով էր ապրում։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, նշանակվեցին փորձաքննություններ։ 

Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում պարզվեցին կատարվածի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։ 

Սեպտեմբերի լույս 3-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 50-ի սահմաններում, Վանաձորի հյուրանոցներից մեկում 35-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու տվեց խոստովանական ցուցմունք։ Կասկածյալի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին բջջային հեռախոս ու բանկային քարտեր, որոնք, նախնական տվյալներով՝ սպանված աղջկանն են։ Տղամարդը ձերբակալվել է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր