Ամենազավեշտալին այն է, որ նա նույնիսկ տեղյակ չէ, որ շինծու քրեական գործը վերաբերվում Է ոչ թե «Սև Բերդ» ամրոցին այլ դրան հարակից հողերին          Անհասկանալի իրավիճակ է հեղուկ գազի շուկայում, մի բնակավայրում 90 դրամ է, մեկ այլ տեղում՝ 190 դրամ       Երևան-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Opel»-ը. կա 2 տուժած    

04 սեպ 2019 13:20

Տեսանյութ. «Հավեսի չընկնեք հանկարծ». Ֆելիքս Ցոլակյանը վթարի ենթարկված ԱԻՆ աշխատակիցներին մեքենա նվիրեց

Մենք բացառիկ որոշում ենք կայացրել, մեր մեքենաներով վթարի ենթարկված տղաներից երկու մարդու՝ փոխգնդապետ Գարիկ Հակոբյանին եւ ավագ սերժանտ Անդրանիկ Ղազարյանին , որոնց մեքենաներն ամբողջությամբ շարքից դուրս էին եկել, գտել ենք նույնատիպ մեքենաներ, նույն գույնի, նույն մակնիշի, նույն թվականի արտադրության եւ երկու մեքենաները գնել ենք իրանց համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԻՆ աշխատողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
«Մեր շատ աշխատակիցներ օրերով մնում էին հրդեհի վայրում, եւ գիշերները չքնելու պատճառով հոգնածությունն այնպիսի աստիճանի էր հասնում, որ մարդիկ հյուծված գնում էին եւ մեքենաներով վթարի էին  ենթարկվում, մենք բացառիկ որոշում ենք կայացրել. մեր մեքենաներով վթարի ենթարկված տղաներից երկու մարդու փոխգնդապետ Գարիկ Հակոբյանին եւ ավագ սերժանտ Անդրանիկ Ղազարյանին , որոնց մեքենաներն ամբողջությամբ շարքից դուրս էին եկել, գտել ենք նույնատիպ մեքենաներ՝ նույն գույնի, նույն մակնիշի, նույն թվի արտադրության, եւ երկու մեքենաները գնել ենք իրենց համար, բայց միաժամանակ բոլորիդ խնդրում եմ՝ հավեսի չընկնեք հանկարծ, էդպիսի բան էլ չի լինելու, շուռ չտաք, փորձանքի չգաք»,նշեց նախարարը, ապա նրանց խնդրեց մոտենալ՝ երկու մեքենաների բանալիները ստանելու»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր