Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

06 սեպ 2019 12:20

Պետք չէ դրամատիզացնել ՀՀ և Արցախի իշխանությունների միջև տարաձայնությունների հարցը.Հայ-թուրքական հարաբերությունների ապագան անորոշ է

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին ասուլիսի ժամանակ այսօր հարց է ուղղվել, թե որքանո՞վ է նպատակահարմար բարձրաձայնել ՀՀ և Արցախի իշխանությունների միջև տարաձայնությունների հարցը:

Նախարարն ասել է, որ խնդիրը դրամատիզացնելու կարիք չկա, քանի որ տարաձայնություններ ունենում են բոլորը և միշտ, մինչդեռ դրանք կոնֆլիկտ կամ ճգնաժամ չեն: «Ես բացառում եմ, որ մենք ունենք այդ դրաման»,-ասել է նախարարը` շեշտելով, որ Երևանի և Ստեփանակերտի միջև կա ակտիվ գործընկերություն:
Ասուլիսի ժամանակ Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է Թուրքիայի տարածաշրջանային դերակատարման և հայ-թուրքական հարաբերությունների ապագային վերաբերող հարցին:
Նախարարն ասել է, որ գերտերությունների միջև տարածաշրջանային զարգացումները չափազանց դինամիկ են, և Հայաստանը գերտերությունների հետ ունի հստակ ձևավորված ռազմավարական հարաբերություններ և գերակայություններ, հաշվի են առնվում ներկա միջազգային հարաբերությունների օրակարգն ու դինամիկան` բոլոր տեսակի հարաբերությունները կառուցելով այնպես, որ դրանք չհակադրվեն մյուս երկրների շահերին:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա ՀՀ-ն, ըստ նախարարի, չի ողջունում պաշտոնական Անկարայի դիրքորոշումը ինչպես Ցեղասպանության միջազգային ճանաչման, այնպես էլ Արցախյան հակամարտության հարցում, հետևաբար` հայ-թուրքական հարաբերությունների ապագան անորոշ է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր