Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

07 սեպ 2019 13:33

Հայրենիքի սահմանը պաշտպանող զինվորի կյանքն անգին է.30 մլն դրամ աջակցություն տալ զոհվածների, 15 մլն՝ հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանն առաջարկում է միանվագ 30 մլն դրամ աջակցություն տալ բոլոր զոհվածների ընտանիքներին եւ 15 մլն դրամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ հաշվի առնելով կառավարության վերջերս կայացված որոշումը՝ կարծում է՝ արդարությունը հաստատելու ժամանակն է:

««Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի սեպտեմբերին կայանալիք նիստի ժամանակ հանդես եմ գալու առաջարկությամբ.
⁃ զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին աջակցության կառավարության սահմանած չափորոշիչներով` միանվագ 30 մլն դրամ աջակցություն տրվի բոլոր զոհվածների ընտանիքներին եւ 15 մլն դրամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին: Այն ոչ միայն բարոյական, այլեւ`պետական արժեւորման տեսանկյունից խիստ կարեւոր է:
⁃ Առաջարկելու եմ 10 մլն դրամը տրամադրի հիմնադրամը՝ համաձայն որդեգրած քաղաքակության, տարբերությունը ՀՀ պետ բյուջեից։ Նույն տրամաբանությամբ նաեւ հաշմանդամ դարձած զինծառայողներին։
Հիշեցման կարգով ասեմ, որ դեռեւս 09.08.2018թ. հիմնադրամի նիստի ժամանակ, երբ որոշվեց աջակցություն տալ նախորդ տարիները զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին, առաջարկել էի, որ ոչ միայն ամսեկան, այլեւ միանվագ փոխհատուցում եւս լինի, ինչը մերժվել էր` բավարար գումար չլինելու պատճառաբանությամբ:
Հ.Գ. Ասվում է, որ ՀՀ պետբյուջեի եկամտային մասը այլեւս կգերակատարվի` 25 % չափով, որտեղից էլ կարելի է տրամադրել այդ փոխհատուցումը:
Հ.Գ. Հայրենիքի սահմանը պաշտպանող զինվորի կյանքն անգին է․․․»,- գրել է Մանուկյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր