Տեսանյութ.Արամայիս Հարությունյանը դարձավ Մ-23 Եվրոպայի առաջնության չեմպիոն          15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

09 սեպ 2019 15:20

Անձրև, ամպրոպ, մառախուղ. օդի ջերմաստիճանը էլ ավելի կնվազի

Սեպտեմբերի 9-10-ը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ սեպտեմբերի 11-13-ն անձրև և ամպրոպ` նաև մառախուղ  կանխատեսվում է առանձին շրջաններում` Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 9-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 9-10-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Սեպտեմբերի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում սեպտեմբերի 9–ի գիշերը կգրանցվի 12–14 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին` 20 -22 աստիճան։
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր