Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

11 սեպ 2019 12:54

Տեսանյութ. Անշարժ գույքի գույքահարկը բարձրանալու է.միայնակ տատիկները նոր գլխացավանք են ունենալու

51 հազար գույք է գնահատվել շուկայի գնահատողների կողմից, համադրվել է կադաստրային բազայում գտնվող տվյալների հետ եւ այդ վերլուծության հիման վրա են որոշվելու գոտիները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրինագիծը ներկայացնելիս նշեց Անշարժ գույքի կադաստրի պետ Սարհատ Պետրոսյանը:
«Այսինքն մենք արհեստականորեն հիմք չենք ընդունել վարչական շրջանների սահմանները, այնտեղ կան փաստական տվյալներ եւ դրանք բազմաթիվ գույքերի դեպքում՝ ստուգվել են, կարծում եմ՝ այստեղ խնդիր չկա: Եթե խնդիրներ լինեն, կարող ենք ուղղել»,-ասաց նա:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցադրումներ բարձրացրեց՝ նշելով. «Ասենք տատիկի անունով գրանցված է տունը, գույքահարկը բարձրացնում ենք: Դուք ասում եք՝ գույքահարկը կհաշվարկվի, բայց ինքը չի վճարի, եւ երբ գա վաճառքի ժամանակը, նոր այդ արժեքից կհանվի, կգնա պետական բյուջե: Այսինքն այդ ընթացքում տատիկի վրա բեռը կախվելու է ու ասենք չի էլ օտարվելու: Ի՞նչ է լինելու, տատիկի իրավահաջո՞րդն է գալու: Այսինքն եթե նախկինում ունեինք «Պողոս» հասկացություն, հիմա մտցնում ենք «տատիկ» հասկացությունը:  Տատիկի համար դժվար օրեր են սպասվելու հոգեբանորեն, առանց այդ էլ տատիկը թոշակառու է: Մի հատ էլ էդ բեռն ավելացնենք, տատիկը այդ պարտքով գնա էն աշխարհ»:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կատակեց. «Դա Պողոսի տատիկն ա»:
Սարհապ Պետրոսյանն արձագանքելով Միքայել Մելքումյանին, ասաց. «Այսօր բոլոր տատիկները եւ բոլոր անշարժ գույքի հարկը տալիս ենք ծիծաղելի գներով: Մենք ենթադրում ենք, որ ավելացումը կարող է լինել 2 անգամ: Եթե տատիկն այսօր Երեւանի կենտրոնում տարեկան վճարում է 25 հազար դրամ, վճարելու է 50 հազար դրամ: Եթե այդ 50 հազար դրամը գույքին կպցնենք, պատկերացրեք, թե քանի տարի այդ 50 հազարները պետք է հավաքվեն, որ վերջում տատիկի գույքից բան չմնա: Մենք գործիք ենք մտածում, բայց մենք կարող ենք այլ լուծումներ էլ գտնել, ասենք թոշակառուներին չհարկել, բայց դրանք համայնքային լիազորություններ են: Հիշեցնեմ, որ այս հարկը գնում է համայնքային բյուջե, այնպես որ համայնքները բազմաթիվ ռիսկեր կարող են նվազեցնել իրենց տրված լիազորությունների շրջանակում»:















Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր