Մայիսի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում          Մայիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ    

11 սեպ 2019 13:29

Տատիկ-պապիկներ ջան, հանգիստ եղեք, ձեր գույքահարկի բեռը չի թանկանա, իսկ ձեզ համար հաստատ կթանկանա...

Որքա՞ն է թանկանում գույքահարկը: Խորհրդարանի այսօրվա նիստում այս հարցին անդրադարձավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը: Նա նշեց՝ այս հարցը Կադաստրի կոմիտեին ուղղված հարց չէ, երբ կգան արդեն համապատասխան վերանայումները, կհարցնեն:

Թունյանը հայտնեց, որ գույքահարկն իրականում փաստացի վերին շեմի համար է փոխվում:

«Տատիկ-պապիկներ ջան, կարող եք հանգիստ լինել, էս օրենքը ընդունելիս ձեր գույքահարկի բեռը չի թանկանա, բայց հարգարժան գործընկեր և ոչ գործընկեր խոշոր սեփականատերեր ջան, եթե ունեք շատ բարձր արժեքով անշարժ գույք, որը գրանցված է կոպեկներով, և որի համար շատ քիչ եք վճարում, ձեզ համար հաստատ գույքահարկը կթանկանա»,- ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր