«Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW», «Tesla» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, վիրավnրներ կան          Արտակարգ դեպք՝ Երևանում, գումարի շուրջ վեճի ժամանակ hարևանը տուփով hարվածել է hարևանի գլխին       Մայիսին այս կենդանակերպի նշանները կբարելավեն կյանքը բոլոր ոլորտներում    

12 սեպ 2019 14:38

Սա, իհարկե, սուտ է.եթե ես մի օր հրապարակեմ... Արփինե Հովհաննիսյանն ու իր կուսակցական վերնախավն ստիպված կլինի երկրից հեռանալ առաջին իսկ պատահած ինքնաթիռով

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը եթերում ակնարկում էր, որ ՀՀ-ում ԵՄ դեսպան Սվիտալսկին իր հետ մասնավոր զրույցներում դժգոհություն է հայտնել նոր իշխանություններից և Արդարադատության նոր նախարարից:
Մի կողմ, որ սա, իհարկե, սուտ է: Ուրեմն, եթե ես մի օր հրապարակեմ Սվիտալսկու հետ իմ մասնավոր զրույցները կամ էլ դեսպանը մի օր որոշի Հայաստանին նվիրված գիրք գրել, Արփինե Հովհաննիսյանն ու իր կուսակցական վերնախավն ստիպված կլինի երկրից հեռանալ առաջին իսկ պատահած ինքնաթիռով:
Տիկին Հովհաննիսյանը երբևէ դիվանագիտական շրջանակներում, մեղմ ասած, հարգանք չի վայելել, իսկ Արդարադատության նախարարի պաշտոնում իր գործունեությունը մշտապես գնահատվել է արդարադատությունից կիլոմետրերով հեռու՝ իր օրոք կեղծված սահմանադրական հանրաքվեն վկա»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր