Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր
-Բարև ալիս, կմտածեիր, որ Վանեցյանը
հաժարական կտա:
-Բարև Նիկոլ, ուզում ես էլի ասեմ
սուտ, մոռացել ես դեդեկտորի մասին:
Վանեցյանին հրաժարականի տարան ռուսները:
Նրանք
սկզբում գաղտնալսեցին ԱԱԾ տնօրենին, հետո խոստումներով ներքաշեցին քաղաքական պրոցեսի
մեջ՝ դարձրեցին վարչապետի թիվ 1
թեկնածու և ինֆորմացիան դուրս տվեցին:
Իրականում ո՞վ էր Վանեցյանը՝ մինչ այդ աթոռին նստելը: Նախկին իշխանության հետ սերտաճած սպա, որը արդեն վստահությունը կորցրել էր նախկինների բացահայտման գործում:
-Ալիս, էս ինչեր ես ասում: Ես ամբողջությամբ վստահում էի Վանեցյանին:
-Սուտ: Դու Վանեցյանից ստացար այն, ինչ ուզում էիր և հենց սկսեցիր Միշիկին կպնել, փուչիկը պայթեց:
-Ու՞մ փուչիկը պայթեց:
-Ում չէ, ո՞ր:
Նիկոլ, դու շատ լավ գիտեիր Վանեցյանի ռուսների հետ, ինչպես նաև Միշիկի՝ գաղտնի հանդիպումների մասին:
Նիկոլ, դու գնա ԱԱԾ և հարցրու, թե ո՞վ էր Վանեցյանը հեղափոխությունից առաջ: Քեզ կասեն՝ նա կույր էր: Հեղափոխությունը այդպես էլ չբացեց նրա աչքերը:
-Ուզում ես ասել ինձ հարիֆի տեղ են դրել:
-Նիկոլ, քեզ շատերն են փորձում բումերանգով խփել:
-Իսկ, ի՞նչ կասես Արարատ Միրզոյանի ելույթի մասին:
-Խորհրդարանի նախագահն ասաց, որ դու և Թրամփը նույն քաղաքականությունն եք վարում՝ նա Բոլթոնին հեռացրեց, դու՝ Վանեցյանին և հետո Միրզոյանը հայտարարեց հեղափոխական թիմի միասնականության և քեզ անվերապահորեն հնազանդ լինելու մասին:
-Իսկ, արջը քո ականջին ի՞նչ ասաց:
-Այդ մասին, հաջորդ դասին:
Hayacq.com-ի հումորային շարքից. Թիվ 12