Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

18 սեպ 2019 15:03

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը դաժան ծեծի է ենթարկել զինվորական սպայի

Վայոց Ձորի մարզպետ  Տրդատ Սարգսյանի օգնականը դաժան ծեծի է ենթարկել զինվորական սպայիHayacq.com-ի տեղեկություններով, երեկ գիշեր Եղեգնաձոր քաղաքում, դաժան ծեծի են ենթարկել ՀՀ ՊՆ Եղեգնաձորի N զորամասի օպերատիվ բաժնի ապա, փոխգնդապետ 1976 թ-ին ծնված Արա Սամվելի Մխիթարյանին, ով Գյումրի քաղաքի բնակիչ է:
 
Մեր տեղեկություններով, միջադեպին մասնակից է եղել ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը: Ի դեպ, ըստ մարզպետարանի աշխատակիցների, Հարություն Գրիգորյանը մարզպետի հորեղբոր աղջկա ամուսինն է:
Ըստ տեղի բնակիչների, այնքան դաժան են ծեծել զինվորական Արա Մխիթարյանին, որ նա հիվանդանոցում է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
 
Բնակիչների շրջանում լուրեր են պտտվում, որ գիշերը դեպքի վայրում նկատել են նաև մարզպետ Տրդատ Սարգսյանին:
 
Hayacq.com-ը լուրի իսկությունը ճշտելու համար, կապ հաստատեց Եղեգնաձորի ոստիկանապետ Արմեն Հարությունյանի հետ: Արմեն Հարությունյանը հաստատեց, որ նման միջադեպ եղել է և, որ իրենք փորձում են ավելի հստակ ճշտել մասնակիցների շրջանակը:
Նա նույնպես հաստատեց զինվորականի ծարահեղ ծանր վիճակում լինելու փաստը, սակայն տեղեկացրեց, որ տուժածը գանգուղեղի վիրահատության է ենթարկվել և բժիշկների հավաստմամբ այս պահին վիճակը ստաբիլ է ու կյանքին վտանգ չի սպառնում:
 
Արմեն Հարությունյանը նաև դեպքից մանրամասներ ներկայացրեց. «Վիճաբանությունը տեղի է ունեցել Եղեգնաձոր քաղաքի Արսենյան 5 շենքի բակում, գիշերը 23 50-ի սահմաններում: Մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը ապրում է տվյալ թաղամասում: Տուն վերադառնալիս աղմուկ է լսել, զինվորականներ են եղել՝ հավանաբար օգելից խմիչք օգտագործած, փորձել է կարգի հրավիրել, վիճաբանություն է եղել և զինվորական Արա Մխիթարյանը մարմնական վնասվածքներ է ստացել:
Իսկ Հարություն Գրիգորյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և խոստովանական բացատրություններ է տալիս: Այս պահին քրեական գործ չկա հարուցված, այն դեռ հետաքննության փուլում է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր