էս տեսակ հայրենիքը սիրելու բան չէ
-Բարև ալիսա:
-Բարև Նիկոլ, Նիկոլ ասա խնդրեմ,
ի՞նչ տարբերություն կա ԱԱԾ-ի և ՊԱԾ -ի միջև:
-Մեկ տառի տարբերություն:
-Ապրես Նիկոլ, օրագիրդ բեր 5 նշանակեմ,
տատիկն էլ պաղպաղակ կառնի:
-Լավ, ալիսա, արի լրջանանք: Մեկը
պետության անվտանգությունն է պահում, մյուսը՝ ազգի:
-Բայց դու՝ «ռոժը ոնց կլնի հայերեն»,
հա… դեմք ես Նիկոլ, արագ գլխի ընկար, հիմա դու ազգի վարչապետն ես,
թե՞ պետության:
Թե՛ ազգային ես պարսիկ-հնդիկների հետ գործ չունենաս, Թուրքիայում էլ Կարո Փայլյանի կամ Դինքի շահերը պաշտպանի, թե՛ պետության վարչապետ ես քո գործով զբաղվի, կառույցն էլ անվանի պետական անվտանգության:
-Ուրիշ էլ ի՞նչ անեմ, ի՞նչ կհրամայի Վասիլիսա պրեկրասնայան:
-«Չոռ ու ցավ արա», բլոտ խաղալ սովորի:
Էլ ի՞նչ անեմ, էլ ի՞նչ անեմ… «բարդելները» մայրաքաղաքից վերացրու՝ դու երեխաներ ունես, նամուսով ընտանիք, օնլայն ստավկաները վերացրու՝ մարդկանց աշխատավարձերի
ու թոշակների ուղիղ կեսը գնում է ղումարներին, կազինոները փակի, Ծաղկաձորը մեռել է մարդ չի մտնում, էլի ասեմ՝ թե՞ մնացածը գլխի կնկնես:
-Ալիսա, ճիշտն ասած մղկտում եմ, որ տեսնում եմ Հայաստանում միջին խավ չկա:
Մտավորականությունը վերացել է: Մի տեսակ, ոնց ասեմ՝ էս տեսակ հայրենիքը սիրելու բան չէ, ուզում եմ հային վայել այնպիսի հայրենիք ստեղծել, որ հայը հայրենիքով հպարտանա, որ ԱԱԾ-ի ու ՊԱԾ-ի միջև էլ մի տառի տարբերություն մնա:
Hayacq.com-ի հումորային շարքից. Թիվ 13