Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

21 սեպ 2019 12:32

Մարդը կարող է հարբել նաև առանց ալկոհոլի

Գիտնականները նկարագրել և բացատրել են այն հազվադեպ հանդիպող դեպքը, երբ մարդը հարբում է առանց ալկոհոլի,– հաղորդում է Cell Metabolism ամսագիրը։

Նրանց հետազոտությունների համաձայն՝ տվյալ վիճակի պատճառը Klebsiella pneumonia աղիքային մանրէի շտամերն են։ Դրանք կարողանում են արյան մեջ ալկոհոլի մակարդակը նորմայից վերև բարձրացնել։ Դրա արդյունքում նույնիսկ նրանք, ովքեր մոտ էլ չեն գալիս ալկոհոլին, կարող են իրենց հարբած զգալ։
«Մենք զարմացած էինք, որ մանրէները կարող են այսքան ալկոհոլ արտադրել»,– հայտարարել է հետազոտության գլխավոր հեղինակ Ցզին Յուանը։

Արտասովոր դեպք էր տեղի ունեցել Պեկինի բնակչի հետ։ Չնայած, որ նա սպիրտային ըմպելիքներ չէր օգտագործել, նրա լյարդը հարբեցողի նման բորբոքված էր եղել։ Պարզվել է, որ նրա մոտ «ներքին գարեջրագործարանի» կամ «ներքին ինքնախմորման» համախտանիշ է, որն առաջացել է տվյալ տեսակի մանրէների արդյունքում, որոնց քանակությունն օրգանիզմում 900 անգամ նորմայից շատ էր եղել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր