Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

23 սեպ 2019 10:57

Տեսանյութ.Էդ Քոչարյանը ի՞նչ տաղանդների շնորհիվ է միլիոններ կուտակել.հեսա կհասկանանք՝ ով, ինչ, որտեղ.Փաշինյանը՝ Քոչարյանի եւ Սարգսյանի մասին

Ես ասել եմ, որ Սերժ Սարգսյանի ընտանիքը պրոֆեսիոնալ կոռումպացված ընտանիք է եղել։ Այս մասին այսօր Կալիֆորնիայում լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Սերժ Սարգսյանի՝ Անկախության տոնի առիթով արված այն հայտարարությունը, որ հասարակության մեջ բաժանարար գծերը թշնամու կրակոցից էլ վտանգավոր են։
«Այդ մարդիկ չեն հասկանում, որ իրենք ՀՀ-ում քաղաքական գործունեություն ծավալելու շանս չունեն, ոչ թե, որ ես չեմ ուզում, այլ հայ ժողովուրդը թույլ չի տա։ Հայ ժողովուրդը մեկնաբանել է նախկինների գործունեությունը՝ մասնավորապես 2018 թվականին։ Ամեն օր էլ մեկնաբանում է։ Ես ասել եմ որ Սերժ Սարգսյանի ընտանիքը պրոֆեսիոնալ կոռումպացված ընտանիք է եղել։ Իրենք բոլորը պետք է իրենց թալանածը վարդարձնեն։ Մի մասը վերադարձրել են, մյուս մասն էլ պիտի վերադարձնեն»,- ասաց վարչապետը։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձին, որտեղ ասված է, թե Հայաստանն այսօր կանգնած է տարիներ շարունակ քրտինքով եւ արյունով կառուցածը քանդելու վտանգի առաջ, իսկ նրա որդին՝ Լեւոն Քոչարյանն էլ ավելի ուշ հայտարարել է, թե մտնում է ակտիվ քաղաքական պայքարի փուլ, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց,
«Իրենց միլիոնները քրտինքով են կառուցե՞լ։ Այո շատ մեծ վտանգ է, եթե դա նկատի ունեն, իրենց հավաքած միլիոնները շատ արագ կկորսվեն․․․հույս ունեմ։ Փաստորեն, մինչեւ հիմա բավականին մեծ միջոցների տիրապետում են։ Ասել եմ՝ կոմպրոմիս չի լինելու, մինչեւ վերջին կոպեկը վերադարձնելու ենք։ Էդ Ռոբերտ Քոչարյանը ի՞նչ տաղանդների շնորհիվ է միլիոններ կուտակել։ Թող 1998-ից առաջ կուտակեին, գնային միլիոններ անեին, առյուծ քշեին, բան անեին։ Էդ վունդերկինդներ ե՞ն։ Հիմա՞ ինչի չեն աշխատում էդ միլիոնները։ Մենք ե՞նք խանգարում։ Խանգարում ենք, թող գնան արտերկրում աշխատեն։ Վերդարձնելու ենք կոպեկ առ կոպեկ։ Ստատուս-քվոն պետք է վերադառնա 1998 թվից առաջ՝ ինչ ունեցել են, հիմա էլ պետք է ունենան նույնը։ Ակտիվ քաղաքականության են վերադառնում․․․ուր ուզում եք՝ վերադարձեք․․․ մինչեւ վերջին կոպեկը վճարելու են։ Սերժ Սարգսյանը, իր փեսա Միքայել Մինասյանը, մյուս եղբայր Լեւոն Սարգսյանը, որոնք որպես մեղադրյալ են անցնում։ Քրեական գործեր են հարուցված, ընթացքի մեջ են, հեսա կհասկանանք՝ ով, ինչ, որտեղ։ Իրենք մտածում են ՀՀ-ում կարող են քաղաքական գործունեությամբ զբաղվե՞լ»,- ասաց վարչապետը՝ հայտարարելով, որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, նրա որդին՝ Լեւոն Քոչարյանը ՀՀ-ում քաղաքական հեռանկար չունեն․
«Ով հակառակն է մտածում, Հայաստանի ժողովրդին ուղղակի չի ճանաչում»,- եզրափակեց վարչապետը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր