ՌԴ-ում հերթերից խուսափելու համար խորհուրդ է տրվում դիմել ՀՀ հյուպատոսություններ․ ՀՀ դեսպանություն          Վարժական հավաքների ներկայացած քաղաքացիներին խաբեությամբ ստորագրել են տալիս մարտական հերթապահության պայմանագրերը.չենք իմացել, որ կարելի է և չստորագրել       ՔՊ-ում մտմտում են Փաշինյանին փոխարինելու շուրջ, որպեսզի նախ հնարավոր լինի հանրության աչքում պահպանել սեփական դեմքը    

23 սեպ 2019 14:55

Տեսանյութ.Կիրկորովն անկեղծացել է,երիտասարդ տարիքում ստրիպտիզ պարող է եղել. ստիպված եմ եղել՝ մի քանի կոպեկ աշխատելու համար

НТВ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ты не поверишь!» հաղորդման ընթացքում երգիչ Ֆիլիպ Կիրկորովը սենսացիոն խոստովանություն է արել, որ երիտասարդ տարիքում մերկապարող է եղել։ Երգիչը պատմել է, որ մերկապարը «Լեհաստանում անզուսպ երիտասարդության սկիզբն էր»։
«Վաղուց էր՝ 80-ականների սկիզբը։ Ինչ ասես ստիպված եմ եղել անել՝ մի քանի կոպեկ աշխատելու համար։ Բայց հետո ապրած տարիների բարձրությունից հաճելի է հիշել ուրախ մանկությունը»,- ասել է Կիրկորովը։
Հարցին՝ արդյոք ռուսական փոփի արքան հիմա այցելո՞ւմ է ստրիպտիզ ակումբներ, նա դրական պատասխան է տվել։ «Իսկ ես դրանից դուրս չեմ էլ գալիս»,- հայտարարել է նա։

Կիրկորովի կոլեգաները ենթադրել են, որ ռուսական փոփի արքան զուր չէ այդքան անկեղծացել։ Հանկարծ ֆոտոապացույցներ կհայտնվեն նրա մութ անցյալի վերաբերյալ, երգիչն էլ նախապես ապահովագրվել է։ Իսկ առիթը ժողովրդական արտիստ Իրինա Ալեգրովայի, Նատաշա Կորոլյովայի եւ Անժելիկա Վարումի հետ սկանդալային տեսանյութն է, որում նրանք այլ աստղերի հետ խաղաթուղթ են խաղում հագուստը հանելու պայմանով։
Տեսանյութն այստեղ



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր