Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ասել է Եկեղեցին Ռուսաստանից հրահանգ է ստացել, սակայն մեծ մասը հասկացել է, որ սա հերթական «կռուտիտն» է.«Հրապարակ»       Սկանդալային նախագծի շուրջ նոր կրքեր են բորբոքվում, ԳՇ դեմ է․ «Հրապարակ»    

24 սեպ 2019 10:38

Փաշինյանը վերստին ցնցելու է կառավարությունը.ոստիկանությունն անցնելու է «հատուկ» ռեժիմի, ուժ ևս կկիրառվի. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը վերստին ցնցելու է կառավարությունը, որից կտուժի նաև ԱԺ-ն։ Ամուլսարի հարցը վերջնականապես կվճռվի, հանքը շահագործվելու է։ Այս մասին ակնարկեց իր ասուլիսում նաև Փաշինյանը. «Շրջակա միջավայրին վնաս են քաղաքակրթության բոլոր դրսևորումները՝ ներառյալ գրերի գյուտը։ Ի՞նչ եք առաջարկում: Բրոնզե դա՞ր վերադառնանք»:

Այս հարցով պայմանավորված` և՛ օրենսդիր, և` գործադիր հատվածում կլինեն տուժածներ, սակայն խնդիրը միայն հրաժարականներով ու մանդատ վայր դնելով չի հանգուցալուծվի։
Մեր տեղեկություններով, ոստիկանությունն անցնելու է «հատուկ» ռեժիմի, ուժ ևս կկիրառվի՝ ճնշելու փողոցը։ Այս խնդիրը դրված է ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի առաջ, որպեսզի կառավարության որոշումից հետո ապահովվի դրա կիրառումը։ Ի դեպ, բաց տեքստով Արման Սարգսյանին Փաշինյանն ասաց, որ աշխատանքի արդյունքով է պայմանավորված նրա հետագա պաշտոնավարումը»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր