Կապիտուլիացիան ստորագրում են 1 անգամ, հնարավոր չէ 6 անգամ կապիտուլիացիա ստորագրել          Արմեն Աբազյանի պաշտոնաթողությունից հետո տեղեկացված չենք, թե ով է զբաղվում անհետ կորածների ու գերիների հարցով և արդյո՞ք որևէ մեկը զբաղվում է, թե՝ ոչ       Հիմա Հայաստան մարդիկ արդեն «խոպան» են գալիս    

30 սեպ 2019 12:10

«24/7 աշխատելու հետեւանքը»...Տարբերությունը .... Պատերազմի մեջ ենք եղել, ռումբերի,արեւի ու անձրևի տակ, խոնավ անտառներում ենք փորձել քնել

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել, որում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ննջում է։
«Չգիտեմ՝ ինչպես համոզեմ, որ օրվա մեջ կարելի է նաեւ մեկ ժամ հանգստանալ: 24/7 աշխատելու հետեւանքը))»,–լուսանկարին կից գրել է նա։

***
Որոշ ժամանակ անց Աննա Հակոբյանը լուսանկարի մեկնաբանությունում տեղադրել է արթնացած Նիկոլ Փաշինյանի և փոքրիկ Արփիի լուսանկարը` հայտնելով, որ իրականում վարչապետ Փաշինյանն ընդամենը 30 րոպե է քնել.
«Իրականում քնելը 30 րոպե տեւեց:( Ու Արփին չէր մեղավոր, Արփիին ես սենյակից տարել էի:))
***
Արցախյան պատերազմի մասնակից, «Խաչակիրներ» ջոկատից ազատամարտիկ Շահե Աճեմյանն այսպես է արձագանքել վարչապետի՝ համացանցում տարածված լուսանկարներին։ Նա իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ հետևյալ գրառմամբ․ «Տարբերությունը .... Պատերազմի մեջ ենք եղել, ռումբերի,արեւի ու անձրևի տակ, խոնավ անտառներում ենք փորձել քնել, զարթնել ենք, տեսել ենք մի թիզ ձյուն է դրել մեր վրա...»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր