Հելավ, կռիսի պես փախավ,հետագա գործողությունները կտեսնեք.Նորաշենցիները մտադիր են գնալ Երեւան եւ փակել կառավարության դիմացի փողոցները
![](https://mamul.am/images/photos/191001/ete-inqy-zhoghovrdi-koghmic-yn-n161835-1.jpg)
«Հիմա մարզպետը հելավ, կռիսի պես փախավ: Հետագա մեր գործողությունները դուք կտեսնեք՝ գնալ Երեւան, ճանապարհներ փակել»,-ասաց նա:
Նորաշենցիները հայտարարեցին, որ մտադիր են գնալ Երեւան եւ փակել կառավարության դիմացի փողոցները:
Հիշեցնենք, որ այսօր նորաշենցիները հավաքվել են Արարատի մարզպետարանի շենքում եւ պահանջում էին չեղարկել Արտակ Հարությունյանին գյուղապետի պաշտոնակատար նշանակելու որոշումը եւ հետ բերել գյուղապետ Նորայր Գրիգորյանին: Մարզպետարանի շենքում լարվածություն առաջացավ, երբ այնտեղ եկան նաեւ մարզպետի եւ Արտակ Հարությունյանի կողմնակիցները: Ոստիկանները բնակիչներին իջեցրին շենքից:
Արդեն Արարատի մարզպետարանի բակում իրավիճակը լարվեց, բախում տեղի ունեցավ համայնքապետի լիազորությունները դադարեցված Նորայր Գրիգորյանի կողմնակիցների եւ համայնքապետի պաշտոնակատար նշանակված Արտակ Հարությունյանի կողմնակիցների միջեւ: Ոստիկանները բերման ենթարկեցին մի քանի հոգու, այդ թվում Արտակ Հարությունյանին: Հատկանշական է, որ ոստիկանները բնակիչներին բերման էին ենթարկում պատահական մեքենաներով:
«Չեմ չեղարկելու իմ որոշումը»,- դուրս գալով աշխատասենյակից՝ իրեն սպասող նորաշենցիներին ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: «Սա Տարածքային կառավարման նախարարության նախարար Սուրեն Պապիկյանի գրությունն է: Ամեն ինչ տեղի է ունեցել օրենքով: Բոլոր փաստերն ունենք, բոլորը ներկայացրել ենք համապատասխան կառույցներին, համապարփակ ուսումնասիրվել են և ոչ մի խախտում չկա»,- ասաց մարզպետը՝ ցույց տալով փաստաթուղթը. նա չցանկացավ զրուցել գյուղացիների և լրագրողների հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նորաշենի ավագանու արձանագրության համաձայն դադարեցվել են գյուղապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները: Վերջինիս կողմնակիցները դուրս են եկել բողոքի եւ հայտարարում են, որ այդ որոշումն անօրինական է, որ չկա ավագանու նիստի արձանագրություն, որն իրավազոր կլինի: Ակցիայի մասնակիցները գյուղապետի գլխավորությամբ պահանջում են իրենց ներկայացնել այդ արձանագրությունը, որի հիման վրա Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարությունը դադարեցրել է գյուղապետի լիազորությունները:
Նորայր Գրիգորյանը հայտարարել է, որ մարզպետի հետ իր հարաբերությունները լարվել են, երբ ինքը ընտրությունների ժամանակ պաշտպանել է այլ թեկնածուի՝ Սերգեյ Ատոմյանին, ով նույնպես պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից: