Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

04 հոկ 2019 18:44

Ինչո՞ւ տարաձայնություններ սկսվեցին Նորաշենի համայնքապետի ու ավագանու անդամների միջև. Տեսանյութ

Ինչո՞ւ տարաձայնություններ սկսվեցին Նորաշենի համայնքապետի ու ավագանու անդամների միջև. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու անդամներ Էդուարդ Չոբանյանը և Գարիկ Սարգսյանը ներկայացրեցին, թե ինչից է սկսվել համայնքապետի շուրջ ստեղծված ողջ պատմությունը:
 
Հիշեցնենք, որ արդեն քանի օր է՝ Արարատի մարզի նորաշեն համայնքի մի խումբ բնակիչներ բողոքի ցույցեր են անում՝ մարզպետ Գարիկ Սարգսյանից պահանջելով վերականգնել Նորայր Գրիգորյանին համայնքապետի պաշտոնում: Գյուղում ստեղծված լարված իրավիճակի պատճառով գյուղապետարանի դռները կողպվել էին: Ավագանու անդամներ Էդուարդ Չոբանյանի եւ Գարիկ Սարգսյանի խոսքով, ավագանիների եւ գյուղապետ Նորայր Գրիգորյանի միջեւ տարաձայնությունները սկսվել են դեռեւս նախկին իշխանության ժամանակ՝ 2017 թվականին, երբ ավագանու անդամների պահանջը՝ հաշվետվություններին ծանոթանալու, համայնքապետ Գրիգորյանն անտեսել է. «Համայնքի ղեկավարը սկսեց ոչ թափանցիկ իր աշխատանքը: Նա էլ, երբ դեռ համայնքապետ չէր, Նորաշենի ավագանու անդամ էր եւ նախկին համայնքապետից պահանջել է թափանցիկություն, օրինականություն, հաշվետվություն, քանի որ այդ ամենը տեղի էր ունենում նաեւ նախկին գյուղապետի օրոք: Ավագանին իրենց բողոքներն էր ներկայացնում մարզպետարանին, իրենց տարաձայնությունները: Այսինքն՝ Նորայր Գրիգորյանը լավ գիտեր իր լիազորությունները ավագանու ինստիտուտը: Ինքը, երբ դարձավ համայնքապետ պետք է քաջ գիտակցեր, որ հաշվետու է ավագանուն»:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր