Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի          Մենք չենք կարող պարզապես նստել և սպասել, լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ քայլեր ձեռնարկել       Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից    

05 հոկ 2019 12:40

Տեսանյութ.Դոնի Ռոստովում փորձում են կոծկել 22-ամյա հայի հետ տեղի ունեցած ողբերգությունը

Դոնի Ռոստովում տեղի ունեցած դժբախտ պատահարի առնչությամբ ռուսական РЕН ТВ ալիքը սեփական հետաքննությունն է իրականացրել:

Տարածքի բարեկարգման աշխատանքների ժամանակ բարձրավոլտ էլեկտրական մալուխից հոսանքահարվել էր շինարար Ռոման Բաբայանը: Նրա մարմնի մակերեսի 65 տոկոսն այրվել է, բայց Ռոմանը հրաշքով ողջ է մնացել: Այժմ նա գտնվում է այրվածքաբանական կենտրոնում:  Պարզվել է, սակայն, որ այս կենտրոնում Ռոմանին չեն կերակրում, ավելին, ենթարկում են ճնշումների: Այս մասին պատմել է նաև Ռոմանի ընկերը:
Դոնի Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսարանը տեղեկատվություն է տարածել, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
РЕН ТВ-ի լրագրողներն էլ հետևյալն են պարզել: 22-ամյա Ռոման Բաբայանին հիվանդանոց է տարել իր շինկազմակերպության ղեկավարը, սակայն հրաժարվել է տեղի ունեցածի համար պատասխանատվությունը վերցնել իր վրա: Մինչդեռ փորման աշխատանքները, որի ժամանակ էլեկտրահարվել է Ռոմանը, կատարվել են հենց կազմակերպության ղեկավարի հրահանգով:

Նա ասել է, որ տվյալ հատվածում բարձրավոլտ մալուխ չկա: Բաբայանի ընկերները պատմել են, որ հիվանդանոց գնալու ճանապարհին նրանց խնդրել են, որ հետաքննության ժամանակ ասեն, թե դեպքը տեղի է ունեցել ոչ թե աշխատանքային, այլ հանգստի ժամին:
Հիմա Ռոմանի վիճակը կայուն ծանր է: Նրա հարազատներն ու ընկերները չեն պատրաստվում լռել տեղի ունեցածի մասին:   Ռոմանի ընկերները նաև նշում են, որ դեպքից հետո կազմակերպությունը դադարեցրել է գործունեությունը:

РЕН ТВ-ի լրագրողները հույս են հայտնել, որ տեսանյութի հրապարակումից հետո տեղի ունեցածը վերջապես կհայտնվի նաև քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում:
Տեսանյութն՝ այստեղ
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր