Հայտնաբերել է հսկայական քանակի զենք-զինամթերք, որով կարելի է զինել մի ամբողջ վաշտ          Արարատի համայնքապետի տեղակալն ու համայնքապետարանի աշխատակից են կալանավորվել       Երեք զինծառայողների ծառայությունից ազատելու համար զորակոչի բաժնի պետը 23 հազար դոլար կաշառք է ստացել    

09 հոկ 2019 16:16

Իրանը չի գնացել միջուկային զենք ստեղծելու ճանապարհով, քանի որ իսլամն արգելում է

Իրանը չի գնացել միջուկային զենք ստեղծելու ճանապարհով, քանի որ իսլամի տեսանկյունից դա արգելված է: Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 
«Մենք կարող էինք այդ ճանապարհով գնալ, սակայն մենք ասում ենք, որ իսլամում դա արգելված է: Միջուկային զենքն այսօր սպառնալիք է ներկայացնում խաղաղության եւ մարդկության համար»,- նրա խոսքը մեջբերում է ISNA գործակալությունը:


Ավելի վաղ՝ սեպտեմբերի 27-ին, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ստանալ, այդ պատճառով թույլ է տալիս հետեւել իր ատոմային օբյեկտներին:
Սեպտեմբերի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանի շրջանակում, հայտարարել է, որ չպետք է թույլ տալ Իրանին գնալ միջուկային զենքի եւ հրթիռների ստեղծման ճանապարհով:   

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր