Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

12 հոկ 2019 10:58

Եթե Մոսկվան ու Անկարան մերձենան, Հայաստանը կարող է ընկնել այդ խմորման մեջ եւ տուժել.«168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Այո, վերջերս եւս կա լարում Ղարաբաղում, իրավիճակն այնտեղ այնպիսին է, որ հնարավոր է հակամարտության վերսկսում, որին նպաստում է նաեւ տարածաշրջանում իրավիճակի լարումը, որը եւս հավանական է եւ ուրվագծվում է ապագայում:
Թուրքական գործողությունը խոսում է այն մասին, իսրայելական աղբյուրները եւս պնդում են, որ Թրամփն իսկապես պայմանավորվել է Էրդողանի ու Պուտինի հետ: Իսրայելական աղբյուրներից հայտնի է դառնում, որ կա պայմանավորվածություն՝ նաեւ պրեվենտիվ հարված հասցնել Իրանին, դա կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների մերձավորարեւելյան զարգացումներում, փոխադարձ հարվածներ կլինեն Իրանի եւ Իսրայելի միջեւ, որը կանդրադառնա նաեւ Հարավային Կովկասի վրա, իսկ քանի որ Իրանը Հայաստանի հետ է գործընկեր, Ադրբեջանը՝ Իսրայելի, կլինեն լարումներ տարածաշրջանում»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս հեղինակավոր ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով հնարավոր զարգացումներին Հարավային Կովկասում օրերս Թուրքիայի նախաձեռնած օպերացիայից հետո:


Նա նշել է, որ թուրքական արշավը քրդերի դեմ ուղիղ կերպով հայերին չի անդրադառնում, սակայն հետագա արդյունքը եթե լինի Մոսկվայի եւ Անկարայի մերձեցումը, ապա Հայաստանը կարող է ընկնել այդ խմորման մեջ եւ տուժել:
Հարցին, թե Հայաստանը ԵՏՄ եւ ՀԱՊԿ անդամ է, Ռուսաստանը համարվում է Հայաստանի անվտանգության երաշխավորը, եւ այդ պայմաններում հնարավոր է, որ Հայաստանի շահերը ստորադասվե՞ն, նա պատասխանել է.
«Ռուսաստանը երաշխավոր է, կա ռուսական ռազմական ներկայություն Հայաստանում, ինչը նշանակում է, որ չի լինի թուրքական ներխուժում Հայաստան, բայց թե ի՞նչ գործարքներ կարող են լինել, դա արդեն այլ հարց է:
Մոսկվայի համար Հայաստանը կարեւոր է, բայց Թուրքիան ավելի կարեւոր է, Մոսկվայի համար կարեւոր է նաեւ Ադրբեջանը: Ռուսաստանը ցանկանում է, որպեսզի Հայաստանը, Ադրբեջանը, ինչու ոչ՝ նաեւ Վրաստանը վերադառնան անցյալ, որպեսզի Ռուսաստանը լինի դոմինանտ այս գոտում: Իսկ երբ մի իրավիճակ է, որում Մոսկվան գործընկեր է Հայաստանի հետ, իսկ մյուսների հետ՝ ոչ, դա ձեռնտու չէ Մոսկվային, հետաքրքիր չէ Մոսկվայի համար:
Ուստի Մոսկվան մշտապես հավասարակշռում է, միանշանակորեն երբեք չի աջակցում Երեւանին, թեեւ ֆորմալ առումով, այո, կա նման աջակցություն, երաշխիքներ կան: Ներկայումս այդ հավասարակշռությունը կա, բայց կան նաեւ կարեւոր շահեր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր