Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

21 հոկ 2019 15:38

Անկարան մտադիր չէ բանակցային սեղանի շուրջ նստել Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ բանակցային սեղանի շուրջ նստել Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերի հետ: Այս մասին տեղեկացնում է «Հուրրիյեթ» պարբերականի կայքը:


«Մենք շարունակելու ենք ահաբեկիչներին ահաբեկիչներ անվանել: Մենք երբեք ահաբեկիչների հետ բանակցային սեղանի շուրջ չենք նստել և չենք էլ նստի»,- ընդգծել է Էրդողանը Ստամբուլում տեղի ունեցած համաժողովի ժամանակ:
Թուրքիայի նախագահը նաև մեղադրել է արևմտյան երկրներին, որոնք դատապարտում են Սիրիայի հյուսիսում Թուրքիայի «Խաղաղության ակունք» կոչվող գործողությունը:

«Դուք ահաբեկչության դե՞մ եք: Ինչո՞ւ եք սկսել գործել ահաբեկիչների հետ միասին»,- նշել է Էրդողանը՝ իր խոսքն ուղղելով արևմտյան երկրներին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր