Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասին       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

22 հոկ 2019 12:18

Այդ հանցանքը, ով որ ներկայացրել ա այդ հոդվածով մարդուն, նա ինքը պատասխան է տալու

«Ամեն մարդ իր համար կարող է ձևակերպումներ անի: Այսօր ասել են ձերբակալում, մենք պետք է բոլորս տեսնենք հիմնավորումները՝ հանցակազմ կա՞ այդ մարդու գործունեության մեջ, որի հիման վրա այդ մարդուն ձերբակալել են: Ձերբակալողներն էլ պատասխան են տալու, եթե դա անհիմն է. դա հիմա կլինի 5 տարի հետո, կամ 10 տարի հետո, ես ուզում եմ ասեմ՝ կյանքը շարունակվում է: Մարդիկ պետք է գիտակցելով, հասկանալով իրենց պաշտոնները, լիազորությունները ճիշտ օգտագործեն: Եթե հանցակազմ կա՝ շատ լավ են արել, բայց եթե չկա, այդ հանցանքը ով որ ներկայացրել ա այդ հոդվածով մարդուն, նա ինքը պատասխան է տալու»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությանը, ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
ՀՀ Ազգային ժողովի մեծությամբ երկրորդ խմբակցության` «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համար անընդունելի է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ հարցաքննության կանչելու հանգամանքը
«Եթե ցանկացած գործուենության մեջ կա հանցակազմ, հանցանք, անօրինականություն, պատժելի է: Բայց ասենք, թե ես տեսնելով նրա ընտանիքի հանդեպ, 16, 18 տարեկան աղջիկը, որոնց հանդեպ քննություն է, դա իմ համար անընդունելի է: Էօր հիմնական խնդիրը Թովմասյանն է, խնդիր չկա, թող հանցակազմ ներկայացնեն, հանցակազմ լինի, որ նա ինչ-որ հանցանք  է կատարել, մենք բոլորս միասին կողմ ենք, թող պատժեն: Բայց ասենք իմ համար, ես որպես հայ մարդ, ընտանիքի մարդ, տեսնելով 16 տարեկան աղջկան կանչեն հարցաքննության, ինչ-որ չարաշահումներ, դա իմ համար անընդունելի է»,-ասաց նա:
Ծառուկյանի խոսքով` այս քայլերով ուժային կառույցները «անհարմար» վիճակի մեջ են դնում երկրի վարչապետին. «Ուզում են ինչ-որ բան ցույց տալ, բայց չեն համապատասխանում իրենց պաշտոններին»:
Անդրադառնալով նրան, որ իրենց խմբակցությունը չի մասնակցել Հրայր Թովմասյանի լիազորությունները վայր դնելու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը, Ծառուկյանն ասաց, որ իրենք չեն մասնակցել, քանի որ իրավական հիմք դրանում չեն տեսել եւ անիմաստ են համարել իրենց մասնակցությունը:
«Տեսաք, գնաց Սահմանադրական դատարան եւ այնտեղից մերժեցին, դրա համար մարդիկ պետք է վատ վիճակի մեջ չդնեն, մարդիկ պետք է իրենց պաշտոնը տիրապետեն, հասկանան, իրենց թիմակիցներին անհարմար վիճակի մեջ չդնեն»,-ասաց նա:
Լրագրողի հարցին, թե անձամբ Ծառուկյանը Հրայր Թովմասյանին լեգիտիմ նախագահ համարում է, նա ասաց. «Ինչի՞ համար լեգիտիմ չէ, էդ ո՞վ ա ասում, թող հիմնավորումը բերեն` լեգիտիմ չէ, մենք էլ ասենք` լեգիտիմ չէ, բայց էսօր ով ա էդ հարցը բերել, դրել, ներկայացրել: Մենք ասում ենք` պատրաստ ենք, տեսնենք, քննարկենք, տեսնենք լեգիտիմ չի, մենք նույնպես կողմ կլինենք, բայց էսօր ամեն մեկը մի դատարակ բան է ասում, բոլորին շփոթության մեջ է գցում, իբր ինքը դառնում է էդ կինոյի հերոսը, կամ էլ էդ պահի առաջարկողը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր