Սպիտակ-Գյումրի ճանապարհին «Լադա»-ն բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորում, կան տուժածներ          Փաշինյանի օդանավն Ադրբեջանի տարածքով է մեկնել արտերկրյա այցի և վերադարձել       Սեպտեմբերի 8-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

24 հոկ 2019 15:59

«ՏԱՍՍ» գործակալությունը քիչ առաջ հերքել է ռուսական լրատվամիջոցի տեղեկությունը

«Չեմ կարող մեկնաբանել ռուսական լրատվամիջոցի տարածած լուրը, քանի որ այս պահի դրությամբ ոչ ՀՀ ԱԳՆ-ն, ոչ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ՌԴ ԱԳՆ-ից տվյալ հարցի վերաբերյալ որևէ գրություն չեն ստացել»,-  ասաց ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հիշեցնենք, որ «Ռիա Նովոստի»-ն գրել էր. «Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստան՝ կապված զենքի մրցույթի չեղարկման հետ, որին մասնակցում էր միայն ռուսական ORSIS ընկերությունը («Պրոմտեխնոլոգիա» խմբի անդամ), և Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կխնդրի լուծել այս իրավիճակը։ Այս մասին ասվում է փաստաթղթի տեքստում, որի պատճենը հասանելի է դարձել լրատվամիջոցին»։
«ՏԱՍՍ» գործակալությունն էլ քիչ առաջ հերքել է ռուսական այդ լրատվամիջոցի տեղեկությունը։





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր