Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

24 հոկ 2019 11:19

Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստանին՝ զենքի տենդերի չեղարկման պատճառով

Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստան՝ կապված զենքի մրցույթի չեղարկման հետ, որին մասնակցում էր միայն ռուսական ORSIS ընկերությունը («Պրոմտեխնոլոգիա» խմբի անդամ), և Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կխնդրի լուծել այս իրավիճակը։ Այս մասին ասվում է փաստաթղթի տեքստում, որի պատճենը հասանելի է դարձել «Ռիա Նովոստիին»։
Նշվում է, որ 2019թ.-ի օգոստոսին ORSIS-ի խոսնակը «Ռիա Նովոստիին» հայտնել էր, որ ՀՀ ՊՆ-ի կողմից մի քանի միլիոն դոլար արժողությամբ զենքի մատակարարման մրցույթի չեղարկումից հետո, որին մասնակցել է այս ռուսական ընկերությունը, Հայաստանում քրեական գործ է հարուցվել՝ «ծառայության անփույթ վերաբերմունք» հոդվածով: Այնուհետև այդ տեղեկատվությունը պաշտոնապես հաստատվել է Հայաստանի ռազմական գերատեսչությունում:
Ըստ իրավիճակին ծանոթ գործակալության աղբյուրի՝ գրությունն արդեն հասել է արտաքին գործերի նախարարություն և շուտով դիվանագիտական ուղիներով կփոխանցվի հայկական կողմին:
Գրության մեջ, որը ստորագրված է 2019 թվականի հոկտեմբերի 22-ին, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Օլեգ Րյազանցևի կողմից և ուղղված է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, ասվում է, որ ORSIS-ի կողմից այս մրցույթին մասնակցելու հայտն  «առանց հիմնավոր պատճառաբանության մերժվել է», իսկ ընկերությունն ընդգրկվել է Հայաստանի զինված ուժերի «անազնիվ մատակարարների ցուցակում»։
Փաստաթղթից նաև հետևում է, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունն «ապօրինի դիմել է բանկ՝ պահանջելով վճարել բանկային երաշխիք՝ մրցույթին մասնակցելու համար», չնայած որ օրենքով ընկերությունը պարտավոր էր այդպիսի փոխհատուցում վճարել, եթե նա շահեր մրցույթում և ինքը հրաժարվեր ստորագրել պայմանագիրը:
«Խնդրում եմ Ձեզ դիտարկել ստեղծված իրավիճակը և ցուցումներ տալ՝ այն կարգավորելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների ընդունման վերաբերյալ», - ասվում է փաստաթղթում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր